ՀայերենРусскийEnglish
Գլխավոր ԼՂՀ Վիճակագրության պետական խորհուրդ ԼՂՀ ՎՊԽ նիստեր թիվ 2, 04 փետրվարի 2011թ.
թիվ 2, 04 փետրվարի 2011թ.

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 2
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի նիստի


04 փետրվարի 2011թ.                                                  ժ. 11:00

 

Մասնակցում էին`

ԼՂՀ ՎՊԽ նախագահ Մ.Մինասյանը, ԼՂՀ ՎՊԽ անդամներ` Ի.Ավանեսյանը, Է. Բաբուրյանը, Ս.Հարությունյանը:

Հրավիրված էին` 

ԱՎԾ աշխատակազմի ղեկավար Լ.Հարությունյանը, ԼՂՀ ԱՎԾ աշխատակազմի կառուցվածքային և տարածքային բաժինների պետերը և ԼՂՀ ԱՎԾ նախագահի օգնական Է.Սաղյանը:

Օրակարգի նախագիծը բաղկացած է  հինգ հարցից.
 1. 2010թ ԼՂՀ պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին:
 Զեկուցող` Մ.Մինասյան
  2. ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության տարածքային ստորաբաժանումների կողմից 2010թ. կատարած աշխատանքների  մասին հաշվետվությունները ամփոփելու  մասին:
 Զեկուցողներ` շրջանային բաժինների պետեր 
   3.ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի հետագա օգտագործման համար ոչ պիտանի հիմնական միջոցների և արագամաշ առարկաների դուրս գրման մասին:
 Զեկուցող` Լ.Հարությունյան
            4.ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի 2010 թվականի հաշվեկշիռը հաստատելու մասին:
 Զեկուցող` Լ.Հարությունյան
   5. ԼՂՀ ԱՎԾ-ում 2010թ. ԼՂՀ օրենսդրությամբ նախատեսված պատկան մարմինների կողմից իրականացված ստուգումների  արդյունքների մասին :
 Զեկուցող` Լ.Հարությունյան

ԼՂՀ ՎՊԽ նախագահի կողմից ներկայացվեց խորհրդի նիստի օրակարգի նախագիծը, որը հաստատվեց ամբողջությամբ և միաձայն:
/Քվեարկության արդյունքները-կողմ` 4, դեմ` 0, ձեռնպահ` 0/

Լսեցին`
1.2010թ ԼՂՀ պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին հարցը:
 Զեկուցող` Մ.Մինասյան

Որոշեցին`
Հաստատել
2010թ ԼՂՀ պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին որոշումը :
/անհատական/
/Քվեարկության արդյունքները-կողմ` 4, դեմ` 0, ձեռնպահ` 0/

Լսեցին`
2. ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության տարածքային ստորաբաժանումների կողմից 2010թ. կատարած աշխատանքների  մասին հաշվետվությունները ամփոփելու  մասին հարցը :
 Զեկուցողներ` շրջանային բաժինների պետեր

Որոշեցին`
հավանություն տալ
   ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության տարածքային ստորաբաժանումների կողմից 2010թ. կատարած աշխատանքների  մասին  հաշվետվություններին:
/արձանագրային/
/Քվեարկության արդյունքները-կողմ` 4, դեմ` 0, ձեռնպահ` 0/

Լսեցին`
 3.ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի հետագա օգտագործման համար ոչ պիտանի հիմնական միջոցների և արագամաշ առարկաների դուրս գրման մասին հարցը:
Զեկուցող` Լ.Հարությունյան

Որոշեցին`
Հաստատել
        ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի հետագա օգտագործման համար ոչ պիտանի հիմնական միջոցների և արագամաշ առարկաների դուրս գրման մասին որոշումը :
/արձանագրային/
/Քվեարկության արդյունքները-կողմ` 4, դեմ` 0, ձեռնպահ` 0/

Լսեցին`
   4.ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի 2010 թվականի հաշվեկշիռը հաստատելու մասին հարցը:
 Զեկուցող` Լ.Հարությունյան

Որոշեցին`
Հաստատել
ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի 2010 թվականի հաշվեկշիռը հաստատելու մասին որոշումը :
/արձանագրային/
/Քվեարկության արդյունքները-կողմ` 4, դեմ` 0, ձեռնպահ` 0/

Լսեցին`
5. ԼՂՀ ԱՎԾ-ում 2010թ. ԼՂՀ օրենսդրությամբ նախատեսված պատկան մարմինների կողմից իրականացված ստուգումների  արդյունքների մասին :  
 Զեկուցող` Լ.Հարությունյան

Որոշեցին`
ընդունել ի գիտություն
ԼՂՀ ԱՎԾ-ում 2010թ. ԼՂՀ օրենսդրությամբ նախատեսված պատկան մարմինների կողմից իրականացված ստուգումների  արդյունքները:
/արձանագրային/
/Քվեարկության արդյունքները-կողմ` 4, դեմ` 0, ձեռնպահ` 0/


 Նախագահ`                                                    Մ.ՄԻՆԱՍՅԱՆ
 Քարտուղար`                                                  Ն.Իսրայելյան