ՀայերենРусскийEnglish
Գլխավոր ԼՂՀ Վիճակագրության պետական խորհուրդ ԼՂՀ ՎՊԽ նիստեր թիվ 4, 21 մարտի 2011թ.
թիվ 4, 21 մարտի 2011թ.

Մասնակցում էին`

ԼՂՀ ՎՊԽ նախագահ Մ.Մինասյանը, ԼՂՀ ՎՊԽ անդամներ` Ի.Ավանեսյանը, Է. Բաբուրյանը, Ս.Հարությունյանը:

Հրավիրված էին` 

ԼՂՀ ԱՎԾ նախագահի տեղակալ Կ.Առուշանյանը, ԼՂՀ ԱՎԾ աշխատակազմի ղեկավար` Լ.Հարությունյանը, ԼՂՀ ԱՎԾ աշխատակազմի  կառուցվածքային բաժինների պետերը:

Օրակարգի նախագիծը բաղկացած է  երկու հարցից.
1.2010 թվականին պետական վիճակագրական աշխատանքների ծրագրով նախատեսված ժողովածուների մշակման մասին:
Զեկուցող`Մ.Մինասյան

2. ՙԳարնանացանի ընթացքի մասին՚ Ձև N 3-գտ  (տարին երեք անգամ) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2008 թվականի մարտի 6-ի N 19 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
Զեկուցող` Է.Բաբուրյան

ԼՂՀ ՎՊԽ նախագահի կողմից ներկայացվեց խորհրդի նիստի օրակարգի նախագիծը, որը հաստատվեց ամբողջությամբ և միաձայն:
/Քվեարկության արդյունքները-կողմ` 4, դեմ` 0, ձեռնպահ` 0/

Լսեցին`
1.2010 թվականին պետական վիճակագրական աշխատանքների ծրագրով նախատեսված ժողովածուների մշակման մասին հարցը:
Զեկուցող`Մ.Մինասյան

Որոշեցին`
Հաստատել
2010 թվականին պետական վիճակագրական աշխատանքների ծրագրով նախատեսված ժողովածուների մշակման մասին որոշումը :
/արձանագրային/
/Քվեարկության արդյունքները-կողմ` 4, դեմ` 0, ձեռնպահ` 0/

Լսեցին`
2. ՙԳարնանացանի ընթացքի մասին՚ Ձև N 3-գտ  (տարին երեք անգամ) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2008 թվականի մարտի 6-ի N 19 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը:
Զեկուցող` Է.Բաբուրյան
 
Որոշեցին`
Հաստատել
ՙԳարնանացանի ընթացքի մասին՚ Ձև N 3-գտ  (տարին երեք անգամ) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2008 թվականի մարտի 6-ի N 19 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը:
/նորմատիվ/
/Քվեարկության արդյունքները-կողմ` 4, դեմ` 0, ձեռնպահ` 0/
   
    Նախագահ`                                                             Մ.ՄԻՆԱՍՅԱՆ
    Քարտուղար`                                                           Ն.Իսրայելյան