ՀայերենРусскийEnglish
Գլխավոր ԼՂՀ Վիճակագրության պետական խորհուրդ ԼՂՀ ՎՊԽ նիստեր թիվ 6, 25 մայիսի 2011թ.
թիվ 6, 25 մայիսի 2011թ.

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 6 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 

վիճակագրության պետական խորհրդի նիստի

 

 

 

25 մայիսի 2011թ.                                                  ժ. 16:00

Մասնակցում էին`

 

 ԼՂՀ ՎՊԽ նախագահ Մ.Մինասյանը, ԼՂՀ ՎՊԽ անդամներ` Ի.Ավանեսյանը, Է. Բաբուրյանը, Ս.Հարությունյանը:

Հրավիրված էին

ԼՂՀ ԱՎԾ նախագահի տեղակալ Կ.Առուշանյանը, ԼՂՀ ԱՎԾ աշխատակազմի  ՆԱԾՎ բաժնի պետ Լ.ՍողոմոնյանըՎԱՄԻ բաժնի պետ Ն.Իսրայելյանը:

 

Օրակարգի նախագիծը բաղկացած է  երեք հարցից.

1. Բիզնես-ռեգիստրի հետազոտության արդյունքները ամփոփելու մասին:

Զեկուցող` Է. Բաբուրյան

2. «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերից դեկտեմբերի 1-ի դրությամբ հավաքված բերքի մասին»  Ձև N 29-գտ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2008 թվականի հունիսի 6-ի N 43 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:

Զեկուցող` Լ.Սողոմոնյան

3. «Ոռոգվող հողերի վրա գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերից դեկտեմբերի 1-ի դրությամբ հավաքված բերքի մասին»  Ձև N 29-գտ (հավելված) (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին:

Զեկուցող` Լ.Սողոմոնյան

 

ԼՂՀ ՎՊԽ նախագահի կողմից ներկայացվեց խորհրդի նիստի օրակարգի նախագիծը, որը հաստատվեց ամբողջությամբ և միաձայն:

/Քվեարկության արդյունքները-կողմ` 4, դեմ` 0, ձեռնպահ` 0/

 

Լսեցին`

 

1. Բիզնես-ռեգիստրի հետազոտության արդյունքները ամփոփելու մասին հարցը:

Զեկուցող` Է. Բաբուրյան

 

Որոշեցին`

 

ընդունել ի գիտություն

Բիզնես-ռեգիստրի հետազոտության արդյունքները ամփոփելու մասին որոշումը :

/արձանագրային/

/Քվեարկության արդյունքները-կողմ` 4, դեմ` 0, ձեռնպահ` 0/

 

Լսեցին`

 

2. «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերից դեկտեմբերի 1-ի դրությամբ հավաքված բերքի մասին» Ձև N 29-գտ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2008 թվականի հունիսի 6-ի N 43 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը:

Զեկուցող` Լ.Սողոմոնյան

 

Որոշեցին`

Հաստատել

 

«Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերից դեկտեմբերի 1-ի դրությամբ հավաքված բերքի մասին»  Ձև N 29-գտ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2008 թվականի հունիսի 6-ի N 43 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը:

/նորմատիվ/

/Քվեարկության արդյունքները-կողմ` 4, դեմ` 0, ձեռնպահ` 0/

 

Լսեցին`

 

3. «Ոռոգվող հողերի վրա գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերից դեկտեմբերի 1-ի դրությամբ հավաքված բերքի մասին»

Ձև N 29-գտ (հավելված) (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին հարցը:

Զեկուցող` Լ.Սողոմոնյան

 

Որոշեցին`

Հաստատել

 

«Ոռոգվող հողերի վրա գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերից դեկտեմբերի 1-ի դրությամբ հավաքված բերքի մասին» Ձև N 29-գտ (հավելված) (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին որոշումը:

/նորմատիվ/

/Քվեարկության արդյունքները-կողմ` 4, դեմ` 0, ձեռնպահ` 0/

 

 Նախագահ`                                       Մ.ՄԻՆԱՍՅԱՆ

            Քարտուղար`                                      Ն.Իսրայելյան