ՀայերենРусскийEnglish
Գլխավոր ԼՂՀ Վիճակագրության պետական խորհուրդ ԼՂՀ ՎՊԽ նիստեր թիվ 8, 13 հունիսի 2011թ.
թիվ 8, 13 հունիսի 2011թ.

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 8

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի նիստի

 

13 հունիսի 2011թ.                                                     ժ. 11:00

 

Մասնակցում էին`

ԼՂՀ ՎՊԽ նախագահ Մ.Մինասյանը, ԼՂՀ ՎՊԽ անդամներ` Ի.Ավանեսյանը, Է. Բաբուրյանը, Ս.Հարությունյանը:

 

Հրավիրված էին` 

ԼՂՀ ԱՎԾ նախագահի տեղակալ Կ.Առուշանյանը, ԼՂՀ ԱՎԾ աշխատակազմի  ղեկավար Լ.Հարությունյանը, կառուցվածքային բաժինների պետերը:

Օրակարգի նախագիծը բաղկացած է  երկու հարցից.

1.”Բերքահավաքի, կերերի կուտակման և աշնանացանի ընթացքի մասին”Ձև N  29-գտ  (ամսական)  պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2006 թվականի սեպտեմբերի 29-ի N 21 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:

 

Զեկուցող` Լ.Սողոմոնյան 

2. Իրական ակտիվներում իրականացված ներդրումների ընտրանքային հետազոտության արդյունքները ամփոփելու մասին:

Զեկուցող` Է.Բաբուրյան

 

ԼՂՀ ՎՊԽ նախագահի կողմից ներկայացվեց խորհրդի նիստի օրակարգի նախագիծը, որը հաստատվեց ամբողջությամբ և միաձայն:

/Քվեարկության արդյունքները-կողմ` 4, դեմ` 0, ձեռնպահ` 0/

Լսեցին`

1. “Բերքահավաքի, կերերի կուտակման և աշնանացանի ընթացքի մասին”Ձև N  29-գտ  (ամսական)  պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2006 թվականի սեպտեմբերի 29-ի N 21 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը:

Զեկուցող` Լ.Սողոմոնյան 

 

Որոշեցին`

Հաստատել

“Բերքահավաքի, կերերի կուտակման և աշնանացանի ընթացքի մասին”Ձև N  29-գտ  (ամսական)  պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2006 թվականի սեպտեմբերի 29-ի N 21 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը:

/նորմատիվ/

/Քվեարկության արդյունքները-կողմ` 4, դեմ` 0, ձեռնպահ` 0/

 

Լսեցին`

2.Իրական ակտիվներում իրականացված ներդրումների ընտրանքային հետազոտության արդյունքները ամփոփելու մասին հարցը:

Զեկուցող` Է.Բաբուրյան 

 

Որոշեցին`

ընդունել ի գիտություն

Իրական ակտիվներում իրականացված ներդրումների ընտրանքային հետազոտության արդյունքները ամփոփելու մասին որոշումը:

/արձանագրային/

/Քվեարկության արդյունքները-կողմ` 4, դեմ` 0, ձեռնպահ` 0/

 

Նախագահ`                                                                       Մ.ՄԻՆԱՍՅԱՆ

Քարտուղար`                                                                     Ն.Իսրայելյան