ՀայերենРусскийEnglish
Գլխավոր ԼՂՀ Վիճակագրության պետական խորհուրդ ԼՂՀ ՎՊԽ նիստեր թիվ 13, 23 նոյեմբերի 2011թ.
թիվ 13, 23 նոյեմբերի 2011թ.

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 13
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի նիստի

 

23 նոյեմբերի 2011թ.                                                             ժ. 16:00

 Մասնակցում էին`
ԼՂՀ ՎՊԽ նախագահ Մ. Մինասյանը,  ԼՂՀ ՎՊԽ անդամներ`  Է. Բաբուրյանը,  Ի. Ավանեսյանը, Ս. Հարությունյանը:

Հրավիրված էին` 
ԼՂՀ ԱՎԾ նախագահի տեղակալ Կ. Առուշանյանը, ԼՂՀ ԱՎԾ աշխատակազմի  ՆԱԾՎ բաժնի պետ Լ. Սողոմոնյանը:

Օրակարգի նախագիծը բաղկացած է  երկու հարցից.


1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2011 թվականի մարտի 1-ի N 4-Ն որոշումն  ուժը կորցրած ճանաչելու  մասին:
  Զեկուցող`  Լ. Սողոմոնյան
2. “Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական ծառայությունների մասին” Ձև N 1-ՏՏ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու  մասին:
  Զեկուցող`  Լ. Սողոմոնյան
 
ԼՂՀ ՎՊԽ նախագահի կողմից ներկայացվեց խորհրդի նիստի օրակարգի նախագիծը, որը հաստատվեց ամբողջությամբ և միաձայն:
/Քվեարկության արդյունքները-կողմ`4, դեմ` 0, ձեռնպահ` 0/

Լսեցին`
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2011 թվականի մարտի 1-ի N 4-Ն որոշումն  ուժը կորցրած ճանաչելու  մասին հարցը:
  Զեկուցող` Լ.Սողոմոնյան

Որոշեցին`
Հաստատել
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2011 թվականի մարտի 1-ի N 4-Ն որոշումն  ուժը կորցրած ճանաչելու  մասին որոշումը:
/նորմատիվ/
/Քվեարկության արդյունքները-կողմ` 4, դեմ` 0, ձեռնպահ` 0/

Լսեցին`

1. “Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական ծառայությունների մասին” Ձև N 1-ՏՏ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու  մասին հարցը:
/նորմատիվ/
            Զեկուցող`  Լ.Սողոմոնյան

Որոշեցին`
Հաստատել
2. “Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական ծառայությունների մասին” Ձև N 1-ՏՏ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու  մասին որոշումը:
/նորմատիվ/
/Քվեարկության արդյունքները-կողմ` 4, դեմ` 0, ձեռնպահ` 0/


Նախագահ`                                 Մ.ՄԻՆԱՍՅԱՆ
Կազմեց`                                     Ա. Գասպարյան