ՀայերենРусскийEnglish
Գլխավոր ԼՂՀ Վիճակագրության պետական խորհուրդ ԼՂՀ ՎՊԽ նիստեր թիվ 3, 27 մարտի 2012թ.
թիվ 3, 27 մարտի 2012թ.

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 3
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի նիստի

27 մարտի 2012թ.                                                                                
Մասնակցում էին`
ԼՂՀ ՎՊԽ նախագահ Մ.Մինասյանը, ԼՂՀ ՎՊԽ անդամներ` Ի.Ավանեսյանը, Է. Բաբուրյանը:
Հրավիրված էին` 
ԼՂՀ ԱՎԾ նախագահի տեղակալ Կ. Առուշանյանը, կառուցվածքային բաժինների պետերը, և ՎԱՄԻ բաժնի գլխավոր մասնագետ Ա. Գասպարյանը:

Օրակարգի նախագիծը բաղկացած է  հինգ հարցից.
 1. 2009-2011 թվականների  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին:
 /Զեկուցող`   Մ. Մինասյան /
 2. 2012 թվականին պետական վիճակագրական աշխատանքների ծրագրով նախատեսված ժողովածուների մշակման մասին:
/Զեկուցող` Մ. Մինասյան/ 
3. Տնային տնտեսությունների եկամուտների և ծախսերի ընտրանքային հետազոտության արդյունքներն ամփոփելու մասին:
/Զեկուցող`  Ի. Ավանեսյան /
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի դեկտեմբերի 13-ի ՙՙԿազմակերպության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, բանկային վարկերի և փոխառությունների վերաբերյալ՚ Ձև N 6-Ֆ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2007 թվականի դեկտեմբերի 28-ի N 41 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին՚ N 24-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին:
/Զեկուցող` Ա. Սահակյան/
5. Կազմակերպության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, բանկային վարկերի և փոխառությունների վերաբերյալ՚ Ձև N 6-ֆ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին:
/Զեկուցող` Ա. Սահակյան/

ԼՂՀ ՎՊԽ նախագահի կողմից ներկայացվեց խորհրդի նիստի օրակարգի նախագիծը, որը հաստատվեց ամբողջությամբ և միաձայն:
/Քվեարկության արդյունքները-կողմ` 3, դեմ` 0, ձեռնպահ` 0/
Լսեցին`
1. 2009-2011 թվականների  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին հարցը:
 /Զեկուցող`   Մ. Մինասյան /
Որոշեցին`
Հաստատել
 2009-2011 թվականների  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին որոշումը:
/անհատական/
/Քվեարկության արդյունքները-կողմ` 3, դեմ` 0, ձեռնպահ` 0/
Լսեցին`
2. 2012 թվականին պետական վիճակագրական աշխատանքների ծրագրով նախատեսված ժողովածուների մշակման մասին հարցը :
/Զեկուցող` Մ. Մինասյան/ 
Որոշեցին`
  Հաստատել
2012 թվականին պետական վիճակագրական աշխատանքների ծրագրով նախատեսված ժողովածուների մշակման մասին որոշումը :
/արձանագրային/
/Քվեարկության արդյունքները-կողմ` 3, դեմ` 0, ձեռնպահ` 0/
Լսեցին`
3. Տնային տնտեսությունների եկամուտների և ծախսերի ընտրանքային հետազոտության արդյունքներն ամփոփելու մասին հարցը:
 /Զեկուցող`  Ի. Ավանեսյան /

Որոշեցին`
ընդունել ի գիտություն
Տնային տնտեսությունների եկամուտների և ծախսերի ընտրանքային հետազոտության արդյունքներն ամփոփելու մասին որոշումը :
/արձանագրային/
/Քվեարկության արդյունքները-կողմ` 3, դեմ` 0, ձեռնպահ` 0/
Լսեցին`
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի դեկտեմբերի 13-ի ՙՙԿազմակերպության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, բանկային վարկերի և փոխառությունների վերաբերյալ՚ Ձև N 6-Ֆ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2007 թվականի դեկտեմբերի 28-ի N 41 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին՚ N 24-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը:
/Զեկուցող` Ա. Սահակյան/
Որոշեցին`
 Հաստատել
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի դեկտեմբերի 13-ի ՙՙԿազմակերպության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, բանկային վարկերի և փոխառությունների վերաբերյալ՚ Ձև N 6-Ֆ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2007 թվականի դեկտեմբերի 28-ի N 41 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին՚ N 24-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը:
/նորմատիվ/
/Քվեարկության արդյունքները-կողմ` 3, դեմ` 0, ձեռնպահ` 0/
Լսեցին`
5. Կազմակերպության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, բանկային վարկերի և փոխառությունների վերաբերյալ՚ Ձև N 6-ֆ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին հարցը:
/Զեկուցող` Ա. Սահակյան/
Որոշեցին`
 Հաստատել
Կազմակերպության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, բանկային վարկերի և փոխառությունների վերաբերյալ՚ Ձև N 6-ֆ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին որոշումը:
/նորմատիվ/
/Քվեարկության արդյունքները-կողմ` 3, դեմ` 0, ձեռնպահ` 0/
           

 

             Նախագահ`                                                Մ.ՄԻՆԱՍՅԱՆ
               Կազմեց`                                                    Ա. Գասպարյան