ՀայերենРусскийEnglish
Գլխավոր ԼՂՀ Վիճակագրության պետական խորհուրդ ԼՂՀ ՎՊԽ նիստեր թիվ 6, 25 հունիսի 2012թ.
թիվ 6, 25 հունիսի 2012թ.

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 6
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի նիստի


25 հունիսի 2012թ.                                                                                                                                                                              
                                                                           
Մասնակցում էին`
ԼՂՀ ՎՊԽ նախագահ Մ.Մինասյանը, ԼՂՀ ՎՊԽ անդամներ` Ի.Ավանեսյանը, Է.Բաբուրյանը:
Հրավիրված էին` 
ԼՂՀ ԱՎԾ նախագահի տեղակալ Կ. Առուշանյանը, աշխատակազմի ղեկավար Լ. Հարությունյանը, կառուցվածքային բաժինների պետերը և ՎԱՄԻ  բաժնի առաջին կարգի տնտեսագետ Գ.Խաչատրյանը:

Օրակարգի նախագիծը  բաղկացած է  երկու  հարցից.
1.Իրական ակտիվներում իրականացված ներդրումների ընտրանքային հետազոտության արդյունքները ամփոփելու մասին:
Զեկուցող` Է.Բաբուրյան
2. Լեռնային  Ղարաբաղի   Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամին և Լեռնային  Ղարաբաղի   Հանրապետության ազգային  վիճակագրական ծառայության նախագահի տեղակալին խրախուսելու մասին:
Զեկուցող` Մ.Մինասյան
 ԼՂՀ ՎՊԽ նախագահի կողմից ներկայացվեց խորհրդի նիստի օրակարգի նախագիծը, որը հաստատվեց ամբողջությամբ և միաձայն:
/Քվեարկության արդյունքները-կողմ` 3, դեմ` 0, ձեռնպահ` 0/
Լսեցին`
1.Իրական ակտիվներում իրականացված ներդրումների ընտրանքային հետազոտության արդյունքները ամփոփելու մասին հարցը:
 Զեկուցող` Է.Բաբուրյան
Որոշեցին`
 ընդունել ի գիտություն
1.Իրական ակտիվներում իրականացված ներդրումների ընտրանքային հետազոտության արդյունքները ամփոփելու մասին որոշումը:
/արձանագրային/
 /Քվեարկության արդյունքները-կողմ` 3, դեմ` 0, ձեռնպահ` 0/
Լսեցին`
2. Լեռնային  Ղարաբաղի   Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամին և Լեռնային  Ղարաբաղի   Հանրապետության ազգային  վիճակագրական ծառայության նախագահի տեղակալին խրախուսելու մասին հարցը:
Զեկուցող` Մ.Մինասյան
Որոշեցին`
 հաստատել
2. Լեռնային  Ղարաբաղի   Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամին և Լեռնային  Ղարաբաղի   Հանրապետության ազգային  վիճակագրական ծառայության նախագահի տեղակալին խրախուսելու մասին որոշումը:
/անհատական/
 /Քվեարկության արդյունքները-կողմ` 3, դեմ` 0, ձեռնպահ` 0/
                   

                     Նախագահ`                                                                              Մ.ՄԻՆԱՍՅԱՆ                   
                      Կազմեց`                                                                                Գ.Խաչատրյան