ՀայերենРусскийEnglish
Գլխավոր ԼՂՀ Վիճակագրության պետական խորհուրդ ԼՂՀ ՎՊԽ նիստեր թիվ 11, 16 նոյեմբերի 2009թ.
թիվ 11, 16 նոյեմբերի 2009թ.

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի նիստի


16 նոյեմբերի 2009թ.                                                                              թիվ 11


Մասնակցում էին`

ԼՂՀ ՎՊԽ նախագահ Մ.Մինասյանը, ԼՂՀ ՎՊԽ անդամներ` Ի.Ավանեսյանը, Է. Բաբուրյանը:

Հրավիրված էին`

ԼՂՀ ԱՎԾ նախագահի տեղակալ Կ.Առուշանյանը, ԼՂՀ ԱՎԾ նախագահի օգնական Արտակ Ղահրամանյանը, ԼՂՀ ԱՎԾ աշխատակազմի ՄՑԱՀՖՎ բաժնի գլխավոր տնտեսագետ Ա.Սահակյանը:
                                         
Նիստում լսվեց հետևյալ հարցը`

1. ՙԳյուղատնտեսական արտադրանքի արտադրության ընթացիկ ծախսերը և գյուղատնտեսական մթերքների իրացումը՚ ընտրանքային հետազոտության հարցաթերթը և լրացման հրահանգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2008 թվականի հոկտեմբերի 27-ի N 65-ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին:
                          /Զեկուցող` Է.Բաբուրյան /

Որոշեցին`
Հաստատել
ՙԳյուղատնտեսական արտադրանքի արտադրության ընթացիկ ծախսերը և գյուղատնտեսական մթերքների իրացումը՚ ընտրանքային հետազոտության հարցաթերթը և լրացման հրահանգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2008 թվականի հոկտեմբերի 27-ի N 65-ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը:
   /Նորմատիվ/

 

 

 

        Նախագահ`                                                    Մ.ՄԻՆԱՍՅԱՆ


        Կազմեց`                                                        Ա.Սահակյան