ՀայերենРусскийEnglish
Գլխավոր ԼՂՀ Վիճակագրության պետական խորհուրդ ԼՂՀ ՎՊԽ նիստեր թիվ 12, 22 դեկտեմբերի 2009թ.
թիվ 12, 22 դեկտեմբերի 2009թ.

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի նիստի


22 դեկտեմբերի 2009թ.                                                                            թիվ 12


Մասնակցում էին`

ԼՂՀ ՎՊԽ նախագահ Մ.Մինասյանը, ԼՂՀ ՎՊԽ անդամներ` Ի.Ավանեսյանը, Է. Բաբուրյանը:

Հրավիրված էին`  
 ԼՂՀ ԱՎԾ նախագահի տեղակալ Կ.Առուշանյանը, ԼՂՀ ԱՎԾ աշխատակազմի ՆԱԾՎ բաժնի պետ Լ.Սողոմոնյանը, ՍԺԱՇՎ բաժնի պետ Լ.Պետրոսյանը, ՎՀԱԱԳՎ բաժնի պետ Գ.Գաբրիելյանը և ՎԱՄԻՎ բաժնի գլխավոր տնտեսագետ Ն.Իսրայելյանը:


Նիստում լսվեց հետևյալ հարցերը`

1. ՙԸնդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների և դրանց կառույցների մասին՚ Ձև N-1ՃԱՆ  (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի հուլիսի 7-ի N 31 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին :
/Զեկուցող` Ն.Իսրայելյան/
Որոշեցին`
Հաստատել
ՙԸնդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների և դրանց կառույցների մասին՚ Ձև N-1ՃԱՆ  (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի հուլիսի 7-ի N 31 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը :
/Նորմատիվ/

 

2. ՙՀեռուստատեսության, ռադիոհեռարձակման և ռադիոկապի տեխնիկական միջոցների մասին՚ Ձև N 51-ԿԱՊ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2006 թվականի հունիսի 22-ի N 17 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին :
/Զեկուցող` Ն.Իսրայելյան/

Որոշեցին`
Հաստատել
ՙՀեռուստատեսության, ռադիոհեռարձակման և ռադիոկապի տեխնիկական միջոցների մասին՚ Ձև N 51-ԿԱՊ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2006 թվականի հունիսի 22-ի N 17 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը :
/Նորմատիվ/

 

3. ՙՀեռախոսային կապի միջոցների և աշխատանքի որակի մասին՚ Ձև N 42-ԿԱՊ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2006 թվականի հունիսի 22-ի N 16 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին:
/Զեկուցող` Ն.Իսրայելյան/

Որոշեցին`
Հաստատել
ՙՀեռախոսային կապի միջոցների և աշխատանքի որակի մասին՚ Ձև N 42-ԿԱՊ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2006 թվականի հունիսի 22-ի N 16 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը :
 /Նորմատիվ/

 

4. ՙՓոստային, սուրհանդակային և կապի գործունեության մասին՚ Ձև  N 11-ԿԱՊ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի սեպտեմբերի 5-ի N37 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին:
/Զեկուցող` Ն.Իսրայելյան/

Որոշեցին`
Հաստատել
ՙՓոստային, սուրհանդակային և կապի գործունեության մասին՚ Ձև  N 11-ԿԱՊ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի սեպտեմբերի 5-ի N37 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը:
         /նորմատիվ/

 

5. ՙՓոստային, սուրհանդակային և կապի ծառայություններից ստացված եկամուտների մասին՚ Ձև  N 13-ԿԱՊ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005թ. սեպտեմբերի 5-ի N38 որոշումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2009թ, մարտի 25-ի N5-ն որոշումը մասնակի ուժը կորցրած ճանաչելու մասին:
/Զեկուցող` Ն.Իսրայելյան/

Որոշեցին`
Հաստատել
ՙՓոստային, սուրհանդակային և կապի ծառայություններից ստացված եկամուտների մասին՚ Ձև  N 13-ԿԱՊ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005թ. սեպտեմբերի 5-ի N38 որոշումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2009թ, մարտի 25-ի N5-ն որոշումը մասնակի ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը:
         /նորմատիվ/

 

6. ԼՂՀ վիճակագրության պետական խորհրդի 2008 թվականի փետրվարի 18-ի N11 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին: 
/Զեկուցող` Ն.Իսրայելյան/

Որոշեցին`
Հաստատել
ԼՂՀ վիճակագրության պետական խորհրդի 2008 թվականի փետրվարի 18-ի N11 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը: 
/նորմատիվ/

 

7. ԼՂՀ վիճակագրության պետական խորհրդի մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին:
/Զեկուցող` Մ.Մինասյան/
Որոշեցին`
Հաստատել
ԼՂՀ վիճակագրության պետական խորհրդի մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին որոշումը:
/նորմատիվ/

 

8. Հաշվետվություն Երևան քաղաքում գործուղման ընթացքում կատարված   աշխատանքների, բերված նյութերի և դրանց հիման վրա կատարվող առաջարկությունների մասին :
/Զեկուցողներ` Ա.Սահակյան, Լ.Հարությունյան, Գ.Գաբրիելյան
   Որոշեցին`
 Ի գիտություն ընդունել

Երևան քաղաքում գործուղման ընթացքում կատարված   աշխատանքների, բերված նյութերի և դրանց հիման վրա կատարվող առաջարկությունների մասին հաշվետվությունները :

 

     Նախագահ`                                                                  Մ.ՄԻՆԱՍՅԱՆ

     Կազմեց`                                                                      Ն.Իսրայելյան