ՀայերենРусскийEnglish
Գլխավոր ԼՂՀ Վիճակագրության պետական խորհուրդ ԼՂՀ ՎՊԽ նիստեր թիվ 3, 22 փետրվարի 2010թ.
թիվ 3, 22 փետրվարի 2010թ.

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 3

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի նիստի
 
 
         22 փետրվարի 2010թ.                                                                   ժ. 17:30
                                                                                       
             Մասնակցում էին`
 
ԼՂՀ ՎՊԽ նախագահ Մ.Մինասյանը, ԼՂՀ ՎՊԽ անդամներ` Ի.Ավանեսյանը, Է. Բաբուրյանը:
 
Հրավիրված էին` 
 
ԼՂՀ ԱՎԾ նախագահի տեղակալ Կ,Առուշանյանը, ԱՎԾ աշխատակազմի ղեկավար Լ.Հարությունյանը, ՆԱԾՎ բաժնի պետ Լ.Սողոմոնյանը, ՄՑԱՀՎ բաժնի պետի պաշտոնակատար Ա.Սահակյանը, ՎԱՄԻ բաժնի պետի պաշտոնակատար Ն.Իսրայելյանը:
 
Օրակարգի նախագիծը բաղկացած է երեք հարցից.
 
1. Հաշվետվություն Երևան քաղաքում գործուղման ընթացքում կատարված   աշխատանքների, բերված նյութերի և դրանց հիման վրա կատարվող առաջարկությունների մասին:
Զեկուցողներ` Կ.Առուշանյան, Լ.Սողոմոնյան
2.ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի տեղակալին խրախուսելու մասին:
Զեկուցող` Մ.Մինասյան
              3.Բնակչության կողմից հացի (հացաբուլկեղենի) սպառման ընտրանքային հետազոտության արդյունքները ամփոփելու մասին :
 Զեկուցող` Է.Բաբուրյան
 
ԼՂՀ ՎՊԽ նախագահի կողմից ներկայացվեց խորհրդի նիստի օրակարգի նախագիծը, որը հաստատվեց ամբողջությամբ և միաձայն:
/Քվեարկության արդյունքները-կողմ` 3, դեմ` 0, ձեռնպահ` 0/
 
Լսեցին`
1. Հաշվետվություն Երևան քաղաքում գործուղման ընթացքում կատարված   աշխատանքների, բերված նյութերի և դրանց հիման վրա կատարվող առաջարկությունների մասին հարցը:
Զեկուցողներ` Կ.Առուշանյան, Լ.Սողոմոնյան
 
Որոշեցին`
ընդունել ի գիտություն
Երևան քաղաքում գործուղման ընթացքում կատարված   աշխատանքների, բերված նյութերի և դրանց հիման վրա կատարվող առաջարկությունների մասին հաշվետվությունը և երկամսյա ժամկետ սահմանել ԼՂՀ ԱՎԾ նյութական արտադրության և ծառայությունների վիճակագրության բաժնի կողմից այդ առաջարկությունների ուղղությամբ կատարված աշխատանքների մասին հաշվետվությամբ հանդես գալու համար:
/անհատական/
/Քվեարկության արդյունքները-կողմ`3, դեմ` 0, ձեռնպահ` 0/
 
Լսեցին`
2.ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի տեղակալին խրախուսելու մասին հարցը:
Զեկուցող` Մ.Մինասյան
  
 Որոշեցին`
Հաստատել
ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի տեղակալին խրախուսելու մասին որոշումը:
/անհատական/
/Քվեարկության արդյունքները-կողմ`3, դեմ` 0, ձեռնպահ` 0/
 
Լսեցին`
    3.Բնակչության կողմից հացի (հացաբուլկեղենի) սպառման ընտրանքային հետազոտության արդյունքները ամփոփելու մասին հարցը:
   
 Որոշեցին`
ընդունել ի գիտություն
     Բնակչության կողմից հացի (հացաբուլկեղենի) սպառման ընտրանքային հետազոտության արդյունքները ամփոփելու մասին որոշումը:
      /արձանագրային/
/Քվեարկության արդյունքները-կողմ`3, դեմ` 0, ձեռնպահ` 0/
 
 
 
 
            Նախագահ`                                                                          Մ.ՄԻՆԱՍՅԱՆ
 
            Կազմեց`                                                                         Ն.Իսրայելյան