ՀայերենРусскийEnglish
Գլխավոր ԼՂՀ Վիճակագրության պետական խորհուրդ ԼՂՀ ՎՊԽ նիստեր թիվ 12, 25 հոկտեմբերի 2010թ.
թիվ 12, 25 հոկտեմբերի 2010թ.

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 12

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի նիստ

 
             25 հոկտեմբերի 2010թ.                                                       ժ. 12:00             
 
Մասնակցում էին`
ԼՂՀ ՎՊԽ նախագահ Մ.Մինասյանը, ԼՂՀ ՎՊԽ անդամներ` Ի.Ավանեսյանը, Է. Բաբուրյանը, Ս.Հարությունյանը:
 
Հրավիրված էին` 
ԼՂՀ ԱՎԾ նախագահի տեղակալ` Կ.Առուշանյանը,
ԼՂՀ ԱՎԾ աշխատակազմի ՆԱԾՎ բաժնի պետ` Լ.Սողոմոնյանը,
ԼՂՀ ԱՎԾ աշխատակազմի ԱԱՎՀԳՎ բաժնի պետ` Գ.Գաբրիելյանը,
ԼՂՀ ԱՎԾ աշխատակազմի ՍԺԱՇՎ բաժնի պետ` Լ. Պետրոսյանը,
ԼՂՀ ԱՎԾ աշխատակազմի ՀՍ բաժնի պետ` Ի.Մելքումյանը,
ԼՂՀ ԱՎԾ աշխատակազմի ՄՑԱՀՖՎ բաժնի պետի պաշտոնակատար` Ա.Սահակյանը,
ԼՂՀ ԱՎԾ աշխատակազմի ՎԱՄԻ բաժնի պետի պաշտոնակատար` Ն.Իսրայելյանը:
 
Օրակարգի նախագիծը բաղկացած է երեք հարցից.
1. ՙՈւղևորափոխադրումների հետազոտության հարցաթերթը՚ հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2007թվականի դեկտեմբերի 6-ի N 33 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
Զեկուցող` Լ.Սողոմոնյան
2. ՙՈւղևորափոխադրումների հետազոտության անհատական հարցաթերթերը՚ հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2007թվականի դեկտեմբերի 6-ի N 34 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
Զեկուցող` Լ.Սողոմոնյան
3. ԼՂՀ արտաքին և ներքին միգրացիայի ընտրանքային հետազոտության արդյունքները ամփոփելու մասին:
Զեկուցող` Ի.Ավանեսյան
 
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի նախագահի կողմից ներկայացվեց խորհրդի նիստի օրակարգի նախագիծը, որը հաստատվեց ամբողջությամբ և միաձայն:
/Քվեարկության արդյունքները-կողմ` 4, դեմ` 0, ձեռնպահ` 0/
 
Լսեցին`
1. ՙՈւղևորափոխադրումների հետազոտության հարցաթերթը՚ հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2007թվականի դեկտեմբերի 6-ի N 33 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը:
Զեկուցող` Լ.Սողոմոնյան
 
Որոշեցին`
Հաստատել
ՙՈւղևորափոխադրումների հետազոտության հարցաթերթը՚ հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2007թվականի դեկտեմբերի 6-ի N 33 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը:
/նորմատիվ/
/Քվեարկության արդյունքները-կողմ` 4, դեմ` 0, ձեռնպահ` 0/
 
Լսեցին`
2. ՙՈւղևորափոխադրումների հետազոտության անհատական հարցաթերթերը՚ հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2007թվականի դեկտեմբերի 6-ի N 34 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը:
Զեկուցող` Լ.Սողոմոնյան
 
Որոշեցին`
Հաստատել
ՙՈւղևորափոխադրումների հետազոտության անհատական հարցաթերթերը՚ հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2007թվականի դեկտեմբերի 6-ի N 34 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը:
/անհատական/
/Քվեարկության արդյունքները-կողմ` 4, դեմ` 0, ձեռնպահ` 0/
 
Լսեցին`
3. ԼՂՀ արտաքին և ներքին միգրացիայի ընտրանքային հետազոտության արդյունքները ամփոփելու մասին հարցը:
Զեկուցող` Ի.Ավանեսյան
 
Որոշեցին`
ընդունել ի գիտություն
ԼՂՀ արտաքին և ներքին միգրացիայի ընտրանքային հետազոտության արդյունքները ամփոփելու մասին որոշումը:
/արձանագրային/
/Քվեարկության արդյունքները-կողմ` 4, դեմ` 0, ձեռնպահ` 0/
 
 
Նախագահ`                                                                 Մ.ՄԻՆԱՍՅԱՆ
Կազմեց`                                                                     Ն.Իսրայելյան