ՀայերենРусскийEnglish
Գլխավոր ԱՀ Վիճակագրության պետական խորհուրդ ԱՀ ՎՊԽ մասին
ԱՀ ՎՊԽ մասին

      Ծառայության և նրա ստորաբաժանումների կառավարման բարձրագույն մարմինը Վիճակագրության պետական խորհուրդն է (այսուհետ՝ Խորհուրդ): Ծառայության նախագահը միաժամանակ հանդիսանում է Խորհրդի նախագահը:

     Պետական վիճակագրության բնագավառում քաղաքականության մշակումը, երկարաժամկետ միջոցառումների նախագծումը, կարգավորումը, կազմակերպումը, պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի իրագործման նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում պետական վիճակագրական աշխատանքների ծրագրով նախատեսված վարչական վիճակագրության համակարգումն իրականացնում է Խորհուրդը:

        Խորհուրդը՝

        ա) հաստատում է պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի նախագիծը.

    բ) հաստատում է պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագիրը Արցախի Հանրապետության պետական բյուջեի հաստատումից հետո՝ մեկամսյա ժամկետում.

        գ) հաստատում է Ծառայության, նրա տարածքային և գործառնական ստորաբաժանումների կանոնադրությունն ու կառուցվածքը.

    դ) վերահսկում է պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի կատարումը և հաստատում տարեկան ծրագրի կատարման հաշվետվությունը.

       ե) ընդունում է վիճակագրության բնագավառի իրավական ակտեր՝ օրենքով նախատեսված դեպքերում.

       զ) հաստատում է իր աշխատակարգը.

       է) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

Խորհուրդը բաղկացած է 5 անդամից: Խորհրդի անդամները նշանակվում և ազատվում են Հանրապետության Նախագահի կողմից՝ Ծառայության նախագահի ներկայացմամբ: Խորհրդի անդամները նշանակվում են 6 տարի ժամկետով:

    Խորհրդի անդամներ կարող են նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող Արցախի Հանրապետության քաղաքացիները, որոնք պետք է ունենան գործնական կամ գիտակրթական փորձառություն հետևյալ բնագավառներում՝

     - ժողովրդագրության, սոցիոլոգիայի և հասարակական գործունեության,

     - տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման,

     - ֆինանսավարկային և բանկային,

     - բնապահպանության,

     - ձեռնարկատիրական գործունեության կառավարման,

     - տեղեկատվական տեխնոլոգիաների:

    Խորհրդի նիստերը գումարվում են Խորհրդի նախագահի կողմից՝ առնվազն ամիսը մեկ անգամ: Խորհրդի արտահերթ նիստ կարող է հրավիրվել նրա առնվազն երեք անդամի պահանջով: Խորհրդի նիստերն արձանագրվում են:

    Խորհուրդն իրավասու է որոշումներ ընդունել, եթե նիստին ներկա են նրա անդամներից առնվազն երեքը: Խորհրդի որոշումը համարվում է ընդունված, եթե դրան կողմ են քվեարկել Խորհրդի անդամների ընդհանուր թվաքանակի կեսից ավելին:

Խորհրդի որոշումներն ստորագրվում են Խորհրդի նախագահի կողմից: