07.02.2011 |
Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2011թ. փետրվարի 1-ի դրությամբ վարկերը կազմել են 42631.2 մլն դրամ, 2010թ. դեկտեմբերի 1-ի համեմատ աճել է 6.8 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 0.2 տոկոսով: Վարկերի 0.8 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 50.7 տոկոսը:
2011թ. փետրվարի 1-ի դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 38067.0 մլն դրամ, 2010թ. դեկտեմբերի 1-ի համեմատ աճել է 3.6 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 10.5 տոկոսով:
Ավանդների 65.5 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 26.9 տոկոսը` ցպահանջ ավանդները, 7.6 տոկոսը` նպատակային ավանդները:
|