(%)
|
2011թ. հունվարը |
2010թ.
դեկտեմբերի
նկատմամբ |
2010թ.
հունվարի
նկատմամբ |
2006թ.
նկատմամբ |
Սպառողական գների ինդեքս-ընդամենը |
101.8 |
110.8 |
138.5 |
այդ թվում` |
|
|
|
Սպառման ապրանքներ |
102.6 |
114.4 |
139.4 |
Պարենային ապրանքներ |
103.1 |
118.4 |
152.2 |
Ոգելից խմիչք, ծխախոտ |
100.3 |
104.4 |
112.8 |
Ոչ պարենային ապրանքներ |
101.4 |
104.5 |
112.2 |
Ծառայություւններ |
100.0 |
103.6 |
136.4 |
Սպառողական գներ: 2011թ. հունվարին 2010թ. դեկտեմբերի համեմատ ԼՂՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.8 տոկոս գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 2.9 տոկոս գնաճով: Ոչ պարենային ապրանքների գները աճել են 1.4 տոկոսով, իսկ ծառայությունների սակագները նախորդ ամսվա համեմատ մնացել են անփոփոխ: Սպառողական գների հավելաճը 2002-2011թթ. հունվարին (նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ, %)
 Ըստ դիտարկվող քաղաքների սպառողական գների ինդեքսը 2011թ. հունվարին 2010թ. դեկտեմբերի համեմատ կազմել է ք. Ստեփանակերտում` 101.9 տոկոս, Ասկերանում` 101.8 տոկոս, Հադրութում` 101.9 տոկոս, Մարտակերտում` 101.5 տոկոս, Մարտունիում` 102.0 տոկոս, Շուշիում` 101.4 տոկոս և Բերձորում` 102.2 տոկոս:
Պարենային ապրանքների գներ: 2011թ հունվարին 2010 թվականի դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է 3.1 տոկոս գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել կաթնամթերք, միրգ, բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբերի 6.6-14.8 տոկոս գնաճը: Դիտարկվող պարենային բոլոր ապրանքախմբերում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.2-14.8 տոկոս գնաճ:
Միրգ ապրանքախմբում 2011թ. հունվարին 2010թ. հունվարի համեմատ արձանագրվել է 42.0 տոկոս, իսկ 2010թ. դեկտեմբերի համեմատ 11.9 տոկոս գնաճ: Հանրապետության դիտարկված քաղաքներում մրգի գներն աճել են 1.4-25.0 տոկոսով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Ասկերանում:
Բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբում 2011թ. հունվարին 2010թ. հունվարի համեմատ արձանագրվել է 23.3 տոկոս, իսկ 2010թ. դեկտեմբերի համեմատ 14.8 տոկոս գնաճ: Հանրապետության դիտարկված քաղաքներում բանջարեղեն և կարտոֆիլի գներն աճել են 3.7-22.4 տոկոսով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Ստեփանակերտում:
2011 թվականի հունվարին 2010 թվականի հունվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 110.8 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 117.1 տոկոս, ոչ պարենային ապրանքներինըª 104.5, ծառայությունների սակագներինըª 103.6 տոկոս:
Սպառողական գների ինդեքսը 2011 թվականի հունվարին 2006 թվականի համեմատ կազմել է 138.5 տոկոս: |