ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐԸ ԼՂՀ-ՈՒՄ 2010թ.
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐԸ ԼՂՀ-ՈՒՄ 2010թ.
14.02.2011

Ըստ վարչական հաշվառման տեղեկատվական սկզբնաղբյուրների` 2010թ. հանրապետություն եկողների թվաքանակը կազմել է 1637մարդ, որից 414երեխա, մեկնողներինը` 1063մարդ, որից` 293 երեխա: Հարկ է նշել,  որ 2010թ. մեխանիկական տեղաշարժի 46.0տոկոսը(եկողների` 38.2տոկոսը, մեկնողների` 58.0տոկոսը) ներհանրապետական է: 
2009թ. համեմատ հանրապետություն եկողների թվաքանակն ավելացել է 97մարդով, իսկ հանրապետությունից մեկնողների թվաքանակը` 43մարդով, այդ թվում` հանրապետություն եկած մինչև 16 տարեկան երեխաների թվաքանակը աճել է 5.1տոկոսով, իսկ հանրապետությունից մեկնած երեխաների թվաքանակը` 6.4տոկոսով: 

ԼՂՀ եկողների թվաքանակը, առանց ներքին միգրացիայի, կազմել է 1011մարդ, իսկ հանրապետությունից մեկնողների թվաքանակը 446մարդ: Փաստորեն, պաշտոնական տվյալներով, 2010թ. հանրապետություն եկողների թվաքանակը 2.3 անգամ գերազանցում է հանրապետությունից մեկնողների թվաքանակը:
Ներքին միգրացիայի բարձր ցուցանիշներով աչքի են ընկնում Ստեփանակերտը, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջանները: Եթե Ստեփանակերտ քաղաք եկողների թիվը, ընդհանուր առմամբ, կազմել է 375մարդ, ապա դրանցից 260-ը կազմել են ներքին միգրանտները, իսկ մեկնողների թիվը կազմել է համապատասխանաբար` 271մարդ և 137մարդ, Ասկերանի շրջան եկողների թիվը կազմել է 157մարդ և 101մարդ, մեկնողներինը` 163մարդ և 136մարդ, Մարտունու շրջան` եկողներինը` 116մարդ և 58մարդ, մեկնողներինը` 148մարդ և 121մարդ,  Շուշիի շրջան` եկողներինը` 124մարդ և 79մարդ, մեկնողներինը` 141մարդ և 116մարդ: Ներքին միգրացիոն ցածր ցուցանիշ արձանագրվել է Քաշաթաղի շրջանում, այսպես եկողների թիվը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 448մարդ, առանց ներքին միգրացիայի` 426մարդ և մեկնողների թիվը` համապատասխանաբար 137մարդ  և 121մարդ:
Ըստ շրջանների վերլուծությունը  ցույց է տալիս, որ  2010թ. հանրապետություն եկողների  կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ ունեն Քաշաթաղի շրջանը(42.1տոկոսը), Շահումյանի շրջանը(13.7տոկոսը), ք. Ստեփանակերտը (11.4տոկոսը): 2009թ. համեմատ եկողների կառուցվածքում 12.1տոկոսային կետով ավելացել է Քաշաթաղի շրջան,  իսկ 6.4տոկոսային կետով նվազել է Շահումյանի շրջան, 3.6տոկոսային կետով Ասկերանի շրջան, 3.2տոկոսային կետով Ստեփանակերտ եկողների տեսակարար կշիռները: Հանրապետությունից մեկնողների կառուցվածքում նշանակալի է Ստեփանակերտի տեսակարար կշիռը` 30.1տոկոսը, իսկ Քաշաթաղի և Մարտակերտի շրջանների տեսակարար կշիռները կազմել են, համապատասխանաբար 27.1տոկոսը և 10.5 տոկոսը: Նախորդ տարվա համեմատ Քաշաթաղի շրջանից մեկնողների տեսակարար կշիռն ավելացել է 10.5 տոկոսային կետով, Շահումյանի շրջանից մեկնողներինը` 1.6 տոկոսային կետով, իսկ Մարտակերտի շրջանից մեկնողների տեսակարար կշիռը նվազել է 5.1 տոկոսային կետով, Ստեփանակերտից և Ասկերանի շրջանից մեկնողներինը, համապատասխանաբար  2.1-ական տոկոսային կետերով:  
 Հանրապետություն եկողների և հանրապետությունից մեկնողների կառուցվածքը ըստ շրջանների 2010թ., %
եկողներ                                                                                        մեկնողներ

2010թ ընթացքում հանրապետություն եկողների 92.4տոկոսը բաժին է ընկնում Հայաստանի Հանրապետությունից, 4.2տոկոսը` Ռուսաստանի Դաշնությունից, մնացածը այլ երկրներից ժամանածներին:  Նախորդ տարվա համեմատ 2010թ. աճել է միայն Հայաստանի Հանրապետությունից եկողների թվաքանակը, արդյունքում եկողների ընդհանուր թվաքանակում ավելացնելով իր տեսակարար կշիռը 2.8տոկոսային կետով:

Եկողների կառուցվածքը ըստ ելքի երկրի 2009-2010թթ., %

Հանրապետությունից մեկնողների մեկնման երկիրը հիմնականում Հայաստանի Հանրապետությունն է. 2010թ` 85,4տոկոս և 2009թ` 81,4տոկոս տեսակարար կշռով: Ինչպես 2009թ, 2010թ ևս եկողների ու մեկնողների ճնշող մեծամասնությունը ազգությամբ հայ է(2009թ 99,4տոկոս, 2010թ` 98,6տոկոս):

Եկողների և մեկնողների թվաքանակը ըստ ազգության, ծննդավայրի (առանց մինչև 16 տարեկան երեխաների) (մարդ) 


Ազգությունը Ծննդավայրը
հայ ռուս այլ ԼՂՀ ՀՀ Ադրբ ՌԴ Այլ
Եկողներ 2009 695 4 - 123 484 72 8 12
2010 774 10 1 125 582 41 8 29
Մեկնողներ 2009 310 2 - 144 135 22 7 4
2010 327 3 1 132 160 27 4 8

 

Եկողների 95.5տոկոսը և մեկնողների 99.4տոկոսը ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, համապատասխանաբար 2.7տոկոսը և 0.3տոկոսը` Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, 1.8տոկոսը և 0.3տոկոսը` այլ երկրների քաղաքացիություն: 
2010թ. ընթացքում  հանրապետություն եկած  1011մարդուց 436-ը կամ 43.1տոկոսը կազմել են տղամարդիկ, իսկ 575-ը կամ 56.9տոկոսը` կանայք:

Եկողների սեռատարիքային բաշխվածությունը (մարդ)


  Ընդամենը Մինչև 6 տարեկան 7-16 տարեկան 17-21 տարեկան 22-39 տարեկան 40-59 տարեկան 60 և բարձր տարիքի
Ընդամենը 2009 Ընդամենը 914
118 97 82 358 188 71
տղամարդիկ 414 65 55 8 150 102 34
կանայք 500  53 42  74 208 86 37
2010 Ընդամենը 1011 115 111 111 413 199 62
տղամարդիկ 436 63 58 12 176 102 25
կանայք 575 52 53 99 237 97 37

 (%)

    Ընդամենը Մինչև 6 տարեկան 7-16 տարեկան 17-21 տարեկան 22-39 տարեկան 40-59 տարեկան 60 և բարձր տարիքի
Ընդամենը 2009 Ընդամենը 100,0 12,9 10,6 9,0 39,2

20,5

7,8

տղամարդիկ 100,0

15,7

13,3 1,9 36,2

24,7

8,2
կանայք 100,0 10,6 8,4 14,8 41,6 17,2 7,4
2010 Ընդամենը 100,0 11,4 11,0 11,0

40,8

19,7 6,1
տղամարդիկ 100,0 14,4 13,3 2,8 40,4 23,4 5,7
կանայք 100,0 9,1 9,2 17,2 41,2 16,9

6,4

 

2010թ. ընթացքում հանրապետությունից մեկնած 446մարդուց 90-ը կամ 20.2տոկոսը կազմել են տղամարդիկ, իսկ 356-ը կամ 79.8տոկոսը` կանայք: Վերլուծելով հանրապետությունից մեկնածների կառուցվածքը տարիքային խմբերով նկատում ենք, որ ինչպես եկածների կառուցվածքում, այնպես էլ մեկնածների կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռն ունեն 22-ից մինչև 39 տարեկան տարիքային խմբին պատկանող անձինք` 35.9տոկոսը, այդ թվում տղամարդիկ` 47.8տոկոսը, կանայք` 32.9տոկոսը:
Դիտարկված երկու տարիներին էլ հանրապետություն եկածների մեծ մասը(97,0տոկոսը 2009թ և 95,2տոկոսը` 2010թ) մշտական բնակություն հաստատելու նպատակ ուներ: Պատկերը նույնն է հանրապետությունից մեկնողների կառուցվածքում. 2009թ մշտական բնակություն հաստատելու նպատակով մեկնածները ունեցել են 99,4տոկոս տեսակարար կշիռ, 2010թ` 85,5տոկոս տեսակարար կշիռ:
ՀՀ, ՌԴ և այլ երկրներ մեկնածների կառուցվածքում նախորդ տարվա համեմատ համապատասխանաբար  13.7,  12.5 և 22.2տոկոսային կետերով նվազել են մշտական բնակություն հաստատելու նպատակով մեկնածների տեսակարար կշիռները: Հանրապետությունից մեկնածների 4.5տոկոսը չի նշել հանրապետությունից դուրս գալու նպատակը:  
Գոյության միջոցների աղբյուրները նախկին բնակավայրերում 2009-2010թթ. ունեցել են հետևյալ պատկերը.


Գոյության միջոցների աղբյուրները նախկին բնակավայրում 2009-2010թթ.
եկողներ                                                                              մեկնողներ

Վերլուծելով ելքի երկրում ունեցած եկամտի աղբյուրները, նկատում ենք, որ եկածների 20.5տոկոսը նախկին բնակավայրում գտնվել է խնամքի տակ, 13.9տոկոսի համար որպես եկամտի աղբյուր է հանդիսացել  աշխատանքը, 2.0տոկոսի համար` կենսաթոշակը: Հանրապետություն եկածներից նախկին բնակավայրում աշխատանք ունեցողների տեսակարար կշիռը 2009թ. համեմատ ավելացել է 10.0տոկոսային կետով, խնամքի տակ գտնվողներինը` 8.1տոկոսային կետով, իսկ իրենց եկամտի աղբյուրները չնշածների տեսակարար կշիռը նվազել է 34.1տոկոսային կետով:
Ըստ կրթական մակարդակի հանրապետություն եկածների  49.9տոկոսը ունի ընդհանուր միջնակարգ, 18.2 տոկոսը` բարձրագույն, 17.7տոկոսը` միջին մասնագիտական կրթություն: Հանրապետություն եկածների 2.7  տոկոսը չի նշել իր կրթական մակարդակը: Հանրապետությունից մեկնածների 37.2տոկոսը ունեն  Հանրապետություն  եկողների 13.5տոկոսը երբեք ամուսնացած չի եղել, 75.4տոկոսը եղել են ամուսնացած, 3.3տոկոսը` եղել են այրի(կնակորույս), 3.1տոկոսը` ամուսնալուծված: Եկողների 4.7տոկոսը չեն նշել իրենց ամուսնական կարգավիճակը:
Երբեք ամուսնացած չեն եղել հանրապետությունից մեկնողների 14.5տոկոսը, ամուսնացած են եղել 63.4  տոկոսը, 6.7տոկոսը եղել են այրի(կնակորույս), 3.9տոկոսը` ամուսնալուծված: Մեկնողների 11.5տոկոսը չեն նշել իրենց ամուսնական կարգավիճակը: Նախորդ տարվա համեմատ կտրուկ փոփոխության է ենթարկվել հանրապետություն եկողների և հանրապետությունից մեկնողների ամուսնական կարգավիճակի կառուցվածքները. այսպես. երբեք  չամուսնացածների տեսակարար կշիռները, համապատասխանաբար  նվազել են  52.6 և  41.6 տոկոսային կետերով, իսկ ամուսնացածներինը` ավելացել են  66.5 և 55.4  տոկոսային կետերով:

Եկողների և մեկնողների ամուսնական կարգավիճակի կառուցվածքը 2009-2010թթ., %
եկողներ                                                                                            մեկնողներ