21.02.2011 |
Արդյունաբերություն: 2011թ. հունվարին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 3481.4 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2010թ. հունվարի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 108.1 տոկոս:
Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն` 49.5 տոկոս, մշակող արդյունաբերություն` 19.3 տոկոս, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում` 31.2 տոկոս:
Հաշվետու ժամանակահատվածում սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 505.9 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 31.6 տոկոսով:
2011թ. հունվարին փաստացի գործող գներով, պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 3672.3 մլն դրամ, իրացվելիության մակարդակը` 105.5 տոկոս:
Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է 5090 մարդ, աշխատանքի արտադրողականությունը` 684.0 հազ.դրամ:
Գյուղատնտեսություն: 2011թ. հունվարին հանրապետությունում իրացվել է 162.4 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 1975.7 տոննա կաթ, 1582.7 հազ. հատ ձու:
Շինարարություն: 2011թ. հունվարին հանրապետությունում իրականացվել է 483.6 մլն դրամի շինարարություն` 2010թ. համապատասխան ժամանակահատվածի 518.9 մլն դրամի փոխարեն:
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
|