ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԼՂՀ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ 2010թ
ԼՂՀ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ 2010թ
09.03.2011

2010թ ոչ դյուրին ֆինանսատնտեսական տարում, երբ համաշխարհային տնտեսությունը ապրում էր հետճգնաժամային, մասամբ վերականգնողական ժամանակաշրջան, ԼՂՀ-ում նախորդ տարվա երկնիշ` 13,1տոկոս աճի բազայի վրա հաջողվեց պահպանել տնտեսական աճի 5,5տոկոս ցուցանիշ:
ԼՂՀ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2010թ կազմել է 118,2մլրդ դրամ` 2009թ 102.3մլրդ դրամի փոխարեն: ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը կազմել է 9,5տոկոս` 2009թ 3.9 տոկոսի փոխարեն:

2010թ. մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 823,2հազ. դրամ, 2203.1ԱՄՆ դոլար կամ 1659.6Եվրո` 2009թ. 723.7հազ. դրամի կամ 1992.2ԱՄՆ դոլարի և 1426.4Եվրոյի դիմաց:
ՀՆԱ-ի իրական աճի վրա դրական ազդեցություն են ունեցել և ծառայությունների, և ապրանքների արտադրության ոլորտները` համապատասխանաբար 9.3 և 2.6տոկոսով:
Արդյունաբերություն 2010թ. հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 43.0մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել է 42.5մլրդ դրամի պատրաստի արտադրանք: 2009թ. նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 105.3տոկոս: 2009թ. նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 99.3տոկոս հանքագործական, 113.7տոկոս մշակող արդյունաբերությունում և 107.0տոկոս էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության և բաշխման ոլորտում: ԼՂՀ արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն ըստ սեկտորների հետևյալն է. մշակող արդյունաբերություն` 33.1%, հանքագործական արդյունաբերություն` 45.7%, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում` 21.2%:
Գյուղատնտեսություն Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2010թ., փաստացի գներով կազմել է 32.1մլրդ դրամ, ինչը 2009թ. համեմատությամբ, համադրելի գներով, նվազել է 11.3%-ով` հիմնականում պայմանավորված բուսաբուծության համախառն արտադրանքի 19.7%անկմամբ: Անասնաբուծության համախառն արտադրանքը, հակառակը, համադրելի գներով աճել է 3.7%-ով: Սա հանգեցրել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքի որոշակի փոփոխության. նախորդ տարվա համեմատ 4.5%-ային կետով նվազել է բուսաբուծության տեսակարար կշիռը` կազմելով 59.3%, իսկ անասնաբուծության համախառն արտադրանքինը համապատասխանաբար` 40.7%: 2010թ. գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքում գերակշռող բաժինը պատկանում է հացահատիկի և հատիկաընդեղենի(ներառյալ եգիպտացորեն)(22.6տոկոս), կաթի (19.7տոկոս) և մսի( 14.7տոկոս) արտադրությանը:
2009թ. հանրապետությունում իրացվել է սպանդի համար  4964.5 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է 33323.4 տոննա կաթ, 22734.3 հազ. հատ ձու և   98.1 տոննա (ֆիզիկական քաշով) բուրդ:
Շինարարություն 2010թ. հանրապետությունում իրականացվել է 42.8մլրդ դրամի շինարարություն, ինչը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 24տոկոսով: Իրականացված շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են ընդհանուրի 95.7տոկոսը:
Շինարարության 41.4%-ը կատարվել է պետական բյուջեի, 16,4%-ը` կազմակերպությունների, 14,3%-ը օտարերկրյա ներդրողների, 6,3%-ը մարդասիրական օգնության միջոցների հաշվին:
2010թ. ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 581.4հազ. տոննա, որը  2009թ. նկատմամբ աճել է 18.5տոկոսով: Ընդհանուր օգտագործման  տրանսպորտի բեռնաշրջանառությունը 2010թ. կազմել է 28.6մլն. տոննա-կմ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 13.0տոկոսով: 2009թ. հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտի ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 18.5մլն.մարդ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 17.3մլն. մարդու դիմաց:
Հանրապետությունում 2010թ. կապի ծառայություններից ստացված եկամուտների ընդհանուր ծավալն, փաստացի գներով, կազմել է 7.1մլրդ. դրամ, որը 2009թ. նկատմամբ, համադրելի գներով, աճել է 12.3%-ով: Նշված եկամուտներից բնակչությանը մատուցված  ծառայությունների բաժինը կազմել 5.0մլրդ. դրամ, որը 2009թ. նկատմամբ, համադրելի գներով, աճել է 13.9%-ով:
2010թ. ԼՂՀ սպառողական շուկան(ըստ տնտեսավարող սուբյեկտներից ստացված հաշվետվությունների և չհաշվառվող դաշտի լրահաշվարկի) կազմել է 98.4մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատ, համադրելի գներով, աճելով 8%-ով, ինչպես և 2009թ հաշվետու ժամանակաշրջանում սպառողական շուկայի 82.7%-ը բաժին է ընկել մանրածախ արևտրաշրջանառությանը, 17.3%-ը ծառայություններին:
2010թ. ԼՂՀ-ում պաշտոնական գործազրկության մակարդակը, հաշվարկված որպես զբաղվածության ծառայություններում գրանցված գործազուրկների և տնտեսապես ակտիվ բնակչության(զբաղվածներ և գործազուրկներ) հարաբերակցություն, կազմել է 5.6%:
Համաձայն վիճակագրական տեղեկություններ տրամադրողների կողմից ստացված տվյալների, տնտեսությունում զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 92736դրամ և նախորդ տարվա համեմատ ավելացել է 4.5%-ով: Ընդ որումª բյուջետային ֆինանսավորում ունեցող կազմակերպություններում զբաղվածների աշխատավարձը աճել է 1.1%-ով, իսկ առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում զբաղվածներինը` 7.3 %-ով:
 ԼՂՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2010թ. կազմել է 129.3մլրդ դրամ կամ 348.2մլն դոլար, այդ թվում ապրանքների արտահանումըª 27.8մլրդ դրամ(74.8մլն.դոլար), իսկ ներմուծումըª 101.5մլրդ դրամ(273.4մլն.դոլար): Առևտրային հաշվեկշիռը բացասական է 73.7մլրդ դրամով(198.6մլն. դոլարով):
      2009թ. համեմատությամբ 2010թ. արտաքին առևտրաշրջանառության ծավալը աճել է 18.5%-ով, ընդ որում, արտահանումը աճել է 30.5%-ով, իսկ ներմուծումը`15,5%-ով: 2010թ. ԱՊՀ երկրների հետ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է ընդհանուրի 94.7%-ը, իսկ մնացած 5.3%-ը բաժին է ընկնում այլ երկրներին: