Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսությունը 2010թ.՚ վիճակագրական ժողովածուն, որտեղ ներկայացված տեղեկությունները արտացոլում են հանրապետության գյուղատնտեսության ոլորտում առկա իրավիճակը և զարգացման միտումները վերջին երկու տարիներին: Ժողովածուն ներկայացնում է վիճակագրական տեղեկատվություն հանրապետության բոլոր տնտեսությունների գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների, դրանց համախառն բերքի և միջին բերքատվության, անասունների գլխաքանակի, անասնապահական մթերքների արտադրության, գյուղատնտեսական տեխնիկայի առկայության, դրանց սարքինության մակարդակի վերաբերյալ:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2010թ. փաստացի գներով կազմել է 32.1 մլրդ դրամ` 2009թ. 30.7 մլրդ դրամի փոխարեն:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքը 2009-2010թթ.
ա) ըստ ճյուղերի բ) ըստ սուբյեկտների
Ինչպես և նախորդ տարում` 2010թ. տարածքային կտրվածքով գյուղատնտեսության համախառն արտադրանքում առավել բարձր տեսակարար կշիռ ունեն Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանները: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքն ըստ շրջանների 2010թ.
 2010թ. գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքում մեծ է հացահատիկի և հատիկաընդեղենի (22.6 տոկոս), կաթի (19.7 տոկոս) և մսի (14.7 տոկոս) տեսակարար կշիռները:
2010թ. գյուղատնտեսական մշակաբույսերի բերքահավաքը կատարվել է 47723.8 հեկտարից, այդ թվում` հացահատիկային և հատիկաընդեղենային (ներառյալ եգիպտացորեն)ª 45428.2 հա, կարտոֆիլª 965.1 հա, բանջարեղենª 885.4 հա, բոստանայինª 206.1 հա, կերայինª 132.0 հա, տեխնիկականª 107.0 հա:
2010թ. հանրապետությունում արտադրվել է 43.6 հազար տոննա ցորեն, 4.0 հազ տոննա եգիպտացորեն, 8.1 հազ. տոննա կարտոֆիլ, 6.8 հազ. տոննա բանջարեղեն, 3.5հազ. տոննա բոստանային մշակաբույսեր, 8.1 հազ. տոննա պտուղ-հատապտուղ, 7.3 հազ. տոննա խաղող:
Անասնաբուծական համախառն արտադրանքը 2010թ. կազմել է 13.1 մլրդ դրամ, նախորդ տարվա նկատմամբ համադրելի գներով աճը կազմել է 3.7 տոկոս:
2011թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 2010թ. հունվարի 1-ի համեմատ կազմել է 103.1 տոկոս, այդ թվում կովերինը` 101.6 տոկոս, խոզերինը` 96.6 տոկոս, մանր եղջերավոր անասունններինը` 113.1 տոկոս, թռչուններինը` 85.8 տոկոս: Նախորդ տարվա համեմատությամբ մսի արտադրությունը նվազել է 0.6 տոկոսով, կաթի, ձվի և բրդի արտադրությունը` աճել համապատասխանաբար 2.9 տոկոսով, 16.2 տոկոսով և 13.0 տոկոսով:
2010թ. ,մեկ կովի միջին տարեկան կաթնատվությունը կազմել է 1663 կգ, մեկ ածան հավի միջին տարեկան ձվատվությունը 144 հատ և մեկ ոչխարի միջին տարեկան բրդատվությունը 2.28 կգ:
|