ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ Առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերի և ավանդների մասին
Առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերի և ավանդների մասին
05.04.2011

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2011թ. ապրիլի 1-ի դրությամբ վարկերը կազմել են 44604.6 մլն դրամ, 2010թ. ապրիլի 1-ի համեմատ աճել է 43.1 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 4.0 տոկոսով: Վարկերի 0.4 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 51.3 տոկոսը:
2011թ. ապրիլի 1-ի դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 37987.8 մլն դրամ, 2010թ. ապրիլի 1-ի համեմատ աճել է 8.0 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 5.2 տոկոսով:
Ավանդների 68.0 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 24.1 տոկոսը` ցպահանջ ավանդները, 7.9 տոկոսը` նպատակային ավանդները:

 


  • 2017 (48)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)