ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԼՂՀ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2011թ. ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏԻՆ
ԼՂՀ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2011թ. ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏԻՆ
25.04.2011

Արդյունաբերություն: 2011թ. հունվար-մարտին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 11451.4 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2010թ. հունվար-մարտի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 104.3 տոկոս:
Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն` 47.7 տոկոս, մշակող արդյունաբերություն` 25.3 տոկոս,  էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում`  27.0 տոկոս:
Հաշվետու ժամանակահատվածում սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 2156.9 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 37.9 տոկոսով:
2011թ. հունվար-մարտին փաստացի գործող գներով, պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 11778.6  մլն դրամ, իրացվելիության մակարդակը` 102.9 տոկոս:
Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է  5123 մարդ,  աշխատանքի արտադրողականությունը` 2235.3 հազ.դրամ:
Գյուղատնտեսություն: 2011թ. հունվար-մարտին հանրապետությունում իրացվել է 571.1 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 8188.6 տոննա կաթ, 5770.0 հազ. հատ  ձու:
Շինարարություն: 2011թ. հունվար-մարտին հանրապետությունում իրականացվել է 6008.8 մլն դրամի շինարարություն`  2010թ. հունվար-մարտի 5413.2  մլն դրամի փոխարեն:

 


ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ  ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ