04.05.2011 |
Հանրապետությունում 2011թ. մայիսի 1-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, կատարվել է 3474.8 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 1434.9 հա-ի փոխարեն:
Ըստ շրջանների կատարված գարնանացանը թվերով հետևյալն է. Ասկերանի շրջանում` 1132.4 հա, Հադրութի շրջանում` 561.9 հա, Մարտակերտի շրջանում` 607.3 հա, Մարտունու շրջանում` 522.9 հա, Շահումյանի շրջանում` 17.5հա, Շուշիի շրջանում` 52.2հա, Քաշաթաղի շրջանում` 580.6 հա:
Կատարված գարնանացանի 376.1 հա-ը կազմել են հացահատիկային մշակաբույսերի, 938.3 հա-ը եգիպտացորենի, 161.9 հա-ը` հատիկաընդեղենային մշակաբույսերի, 743.7 հա-ը` կարտոֆիլի, 306.8 հա-ը` բանջարեղենի, 89.0 հա բոստան-պարենայինի, 415.0 հա տեխնիկական մշակաբույսերի և 444.0 հա-ը կերային մշակաբույսերի ցանքատարածությունները:
|