ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ Առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերի և ավանդների մասին
Առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերի և ավանդների մասին
10.05.2011

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2011թ. մայիսի 1-ի դրությամբ վարկերը կազմել են 45073.5 մլն դրամ, 2010թ. մայիսի 1-ի համեմատ աճել է 44.0 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 1.0 տոկոսով: Վարկերի 0.5 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 51.8 տոկոսը:
2011թ. մայիսի 1-ի դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 38507.1 մլն դրամ, 2010թ. մայիսի 1-ի համեմատ աճել է 9.8 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 1.4 տոկոսով:
Ավանդների 69.5 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 22.6 տոկոսը` ցպահանջ ավանդները, 7.9 տոկոսը` նպատակային ավանդները: