11.05.2011 |
2011թ. ապրիլ ամսում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծնվել է 216 երեխա` 2010թ. ապրիլին ծնված 225 երեխայի փոխարեն:
Հաշվետու ամսում հանրապետությունում մահացածների թիվը կազմել է 110 մարդ, 2010թ. համապատասխան ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 2 մարդով:
2011թ. ապրիլ ամսում ԼՂՀ-ում բնակչության բնական աճը կազմել է 106 մարդ և 2010թ. ապրիլ ամսվա համեմատ նվազել է 11 մարդով:
2011թ. ապրիլ ամսում հանրապետությունում գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 50, ինչը 1 -ով ավել է 2010թ ապրիլ ամսում գրանցված ամուսնությունների թվից, ամուսնալուծությունների թիվը 2011թ. և 2010թ. հաշվետու ամսում կազմել է համապատասխանաբար 13, 9 :
2011թ ապրիլ ամսում ԼՂՀ-ում պաշտոնապես հաշվառված եկողների թվաքանակը (առանց ներքին միգրացիայի) կազմել է 117 մարդ, իսկ մեկնողների թվաքանակը` 88 մարդ:
|