ԼՂՀ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2011թ. ՀՈՒՆՎԱՐ-ԱՊՐԻԼԻՆ |
24.05.2011 |
Արդյունաբերություն: 2011թ. հունվար-ապրիլին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 15442.0 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2010թ. հունվար-ապրիլի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 103.2 տոկոս: Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն` 48.9 տոկոս, մշակող արդյունաբերություն` 26.7 տոկոս, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում` 24.4 տոկոս: Հաշվետու ժամանակահատվածում սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 2623.4 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 16.6 տոկոսով: 2011թ. հունվար-ապրիլին փաստացի գործող գներով, պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 15810.2 մլն դրամ, իրացվելիության մակարդակը` 102.4 տոկոս: Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է 5189 մարդ, աշխատանքի արտադրողականությունը` 2975.9 հազ.դրամ: Գյուղատնտեսություն: 2011թ. հունվար-ապրիլին հանրապետությունում իրացվել է 770.3 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 12672.2 տոննա կաթ, 8701.3 հազ. հատ ձու: Շինարարություն: 2011թ. հունվար-ապրիլին հանրապետությունում իրականացվել է 8672.0 մլն դրամի շինարարություն` 2010թ. հունվար-ապրիլի 8585.1 մլն դրամի փոխարեն:
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ |