Համախառն ներքին արդյունքը 2010թ. |
27.05.2011 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համախառն ներքին արդյունքը 2010թ.” վիճակագրական ժողովածուն` ամփոփելով երկրի համախառն ներքին արդյունքի, դրա արտադրության ծավալների, կառուցվածքի, աճի տեմպերի, ձևավորման աղբյուրների մասին տեղեկությունները: 2010թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համախառն ներքին արդյունքը շուկայական գներով կազմել է 118187.2մլն դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով 5.5 տոկոսով` ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորի 9.5 տոկոս մակարդակի պայմաններում:
Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2010թ, ընթացիկ գներով, կազմել է 823.2 հազ. դրամ, 2203.1 ԱՄՆ դոլար կամ 1659.6 Եվրո` 2009թ. 723.7 հազ. դրամի կամ 1992.2 ԱՄՆ դոլարի և 1426.4 Եվրոյի դիմաց:
ՀՆԱ-ի իրական աճի վրա դրական ազդեցություն են ունեցել ծառայությունների և ապրանքների արտադրության ոլորտները ` համապատասխանաբար 9.3 և 2.6 տոկոս: ՀՆԱ-ի արձանագրված 5.5 տոկոս հավելաճի տեմպի 2.3 տոկոսային կետն ապահովել է շինարարությունը, 1.9-ը` ֆինանսներ և վարկը, 1.7-ը` կառավարում և պաշտպանությունը: Կառուցվածքային տեսանկյունից 2010թ. նախորդ տարվա համեմատ 1.3 տոկոսային կետով աճել է ծառայությունների արտադրության ոլորտի ավելացված արժեքի տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ: Ի հակառակ դրա, ՀՆԱ-ի մեջ 0.5 տոկոսային կետով նվազել է ապրանքների արտադրության ոլորտի ավելացված արժեքի տեսակարար կշիռը: 2010թ. ՀՆԱ-ի գերակշռող մասը` 63.0 տոկոսը, ստեղծվել է մասնավոր հատվածում` 2009թ. 63.6 տոկոսի դիմաց: ՀՆԱ-ի մասնավոր հատվածի 16.1 տոկոսը կազմում է արդյունաբերությունը, 10.9 տոկոսը` գյուղատնտեսությունը, 10.0 տոկոսը` շինարարությունը: Ծառայությունների արտադրությունը կազմում է ՀՆԱ-ի մասնավոր հատվածի 26.1 տոկոսը: 2010թ. ՀՆԱ-ի մոտ 31.4 տոկոսն ստեղծվել է փոքր և միջին ձեռնարկությունների կողմից` 2009թ. 29.2 տոկոսի փոխարեն: Արտադրության հաշիվ /ընթացիկ գներով, մլն դրամ/
Եկամուտների ձևավորման հաշիվ /ընթացիկ գներով, մլն դրամ/
|