30.05.2011 |
Հանրապետությունում 2011թ. մայիսի 30-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, կատարվել է 7335.3 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 2571.7 հա-ի փոխարեն:
Ըստ շրջանների կատարված գարնանացանը թվերով հետևյալն է. Ասկերանի շրջանում` 2694.1 հա, Հադրութի շրջանում` 1107.4 հա, Մարտակերտի շրջանում` 1301.2 հա, Մարտունու շրջանում` 752.1 հա, Շահումյանի շրջանում` 28.5 հա, Շուշիի շրջանում` 66.7 հա, Քաշաթաղի շրջանում` 1385.3 հա:
Կատարված գարնանացանի 722.3 հա-ը կազմել են հացահատիկային մշակաբույսերի, 3764.9 հա-ը եգիպտացորենի, 309.2 հա-ը` հատիկաընդեղենային մշակաբույսերի, 839.7 հա-ը` կարտոֆիլի, 508.3 հա-ը` բանջարեղենի, 228.1 հա բոստան-պարենայինի, 471.5 հա տեխնիկական մշակաբույսերի և 491.3 հա-ը կերային մշակաբույսերի ցանքատարածությունները:
|