ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ Առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերի և ավանդների մասին
Առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերի և ավանդների մասին
06.06.2011

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2011թ. հունիսի 1-ի դրությամբ վարկերը կազմել են 47190.4 մլն դրամ, 2010թ. հունիսի 1-ի համեմատ աճել է 48.7 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 4.7 տոկոսով: Վարկերի 0.5 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 51.9 տոկոսը:

2011թ. հունիսի 1-ի դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 40504.9 մլն դրամ, 2010թ. հունիսի 1-ի համեմատ աճել է 12.8 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 5.2 տոկոսով:

Ավանդների 69.1 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 23.2 տոկոսը` ցպահանջ ավանդները, 7.7 տոկոսը` նպատակային ավանդները: