09.06.2011 |
2011թ. մայիս ամսում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծնվել է 240երեխա` 2010թ. մայիսին ծնված 221 երեխայի փոխարեն:
Հաշվետու ամսում հանրապետությունում մահացածների թիվը կազմել է 99 մարդ, 2010թ. համապատասխան ժամանակաշրջանի համեմատ նվազել է 13 մարդով:
2011թ. մայիս ամսում ԼՂՀ-ում բնակչության բնական աճը կազմել է 141 մարդ և 2010թ. մայիս ամսվա համեմատ աճել է 32 մարդով:
2011թ. մայիս ամսում հանրապետությունում գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 49, ինչը 2-ով պակաս է 2010թ մայիս ամսում գրանցված ամուսնությունների թվից, ամուսնալուծությունների թիվը 2011թ. և 2010թ. հաշվետու ամսում կազմել է համապատասխանաբար 10, 11:
2011թ մայիս ամսում ԼՂՀ-ում պաշտոնապես հաշվառված եկողների թվաքանակը (առանց ներքին միգրացիայի) կազմել է 89 մարդ, իսկ մեկնողների թվաքանակը` 64 մարդ:
|