ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԼՂՀ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2011թ. ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍԻՆ
ԼՂՀ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2011թ. ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍԻՆ
21.06.2011

Արդյունաբերություն: 2011թ. հունվար-մայիսին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 19083.7 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2010թ. հունվար-մայիսի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 103.5 տոկոս:
Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն` 49.1 տոկոս, մշակող արդյունաբերություն` 28.1 տոկոս,  էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում`  22.8 տոկոս:
Հաշվետու ժամանակահատվածում սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 3166.5 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 18.2 տոկոսով:
2011թ. հունվար-մայիսին փաստացի գործող գներով, պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 19475.5  մլն դրամ, իրացվելիության մակարդակը` 102.1 տոկոս:
Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է  5215 մարդ,  աշխատանքի արտադրողականությունը` 3659.4 հազ.դրամ:
Գյուղատնտեսություն: 2011թ. հունվար-մայիսին հանրապետությունում իրացվել է 1003.9 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 15087.4 տոննա կաթ, 11019.6 հազ. հատ  ձու:
Շինարարություն: 2011թ. հունվար-մայիսին հանրապետությունում իրականացվել է 11306.7 մլն դրամի շինարարություն`  2010թ. հունվար-մայիսի 11545.0  մլն դրամի փոխարեն:

 


  • 2023 (7)
  • 2022 (40)
  • 2021 (76)
  • 2020 (75)
  • 2019 (51)
  • 2018 (49)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)