ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ Գարնանացանի ընթացքը հանրապետությունում
Գարնանացանի ընթացքը հանրապետությունում
27.06.2011

Հանրապետությունում 2011թ. հունիսի 27-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, կատարվել է 9592.1 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 4098.7 հա-ի փոխարեն:
Ըստ շրջանների կատարված գարնանացանը թվերով հետևյալն է. Ասկերանի շրջանում` 3314.6 հա, Հադրութի շրջանում` 1199.9 հա, Մարտակերտի շրջանում` 1564.3 հա, Մարտունու շրջանում` 1294.5 հա, Շահումյանի շրջանում` 81.6 հա, Շուշիի շրջանում` 75.6 հա, Քաշաթաղի շրջանում` 2061.6 հա:
Կատարված գարնանացանի 808.7 հա-ը կազմել են հացահատիկային մշակաբույսերի, 5054.5 հա-ը եգիպտացորենի, 433.7 հա-ը հատիկաընդեղենային մշակաբույսերի, 890.5 հա-ը կարտոֆիլի, 894.3 հա-ը բանջարեղենի, 393.7 հա-ը բոստան պարենայինի, 519.0 հա-ը տեխնիկական մշակաբույսերի և 597.7 հա-ը կերային մշակաբույսերի ցանքատարածությունները: