12.08.2011 |
2011թ ԼՂՀ պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի համաձայն իրական ակտիվներում իրականացված ներդրումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության հավաքագրման նպատակով 2011թ. մարտ-ապրիլ ամիսներին ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից անց է կացվել իրական ակտիվներում իրականացված ներդրումների վերաբերյալ հետազոտություն: Հետազոտությունը հնարավորություն է տվել բացահայտելու վերջին երկու տարիներին հանրապետության տնտեսության տարբեր ճյուղերում իրականացված ներդրումների ծավալները, դրանց ֆինանսավորման աղբյուրները, իրականացված ներդրումնեի նպատակը և աշխարհագրությունը: Հետազոտությամբ խնդիր է դրվել նաև ուսումնասիրելու ներդրումների հետ կապված գործարար ծրագրերի իրականացման ընթացքը, ներդրումային մթնոլորտի վերաբերյալ գնահատականները և այն բարեփոխելու ուղղությունները: Հետազոտությամբ ընդգրկվել են հանրապետության յոթ շրջաններում և մայրաքաղաքում գործող 821սուբյեկտ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսության մեջ իրական ակտիվներում ներդրումների ծավալը վերջին տարիներին դրսևորել է ընդլայնման կայուն միտում: Մասնավորապես, ըստ հավաքագրված վիճակագրական հաշվետվությունների տվյալների 2009թ. իրական ակտիվներում իրականացված ներդրումների ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 11.5տոկոսով, իսկ 2005թ. համեմատ` 3.2անգամ: |