Հանրապետությունում 2011թ. օգոստոսի 15-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է 45507.0 հա ցանքատարածություն, փաստացի հավաքված բերքը կազմել է 861965.4 ցենտներ, միջին բերքատվությունը` 18.9 ց/հա:
2010թ. օգոստոսի 16-ի դրությամբ համանուն ցուցանիշները կազմել են համապատասխանաբար` 43939.7 հա, 542107.5 ց. և 12.3 ց/հա: Փաստացի հավաքված բերքի 85.7 տոկոսը կազմել է ցորենը, 13.9 տոկոսը` գարին և 0.4 տոկոսը հաճարը:
Ըստ շրջանների կատարված բերքահավաքը հետևյալն է` Ասկերանի շրջանում հնձվել է 10133.7 հեկտար, կալսվել` 167166.0 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 16.5 ց/հա, Հադրութի շրջանում հնձվել է 7217.0 հեկտար, կալսվել` 151760.0 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը` 21.0 ց/հա, Մարտակերտի շրջանում հնձվել է 7744.7 հեկտար, կալսվել` 156880.0 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 20.3 ց/հա, Մարտունու շրջանում հնձվել է 15011.6 հեկտար, կալսվել` 280681.0 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 18.7 ց/հա, Շահումյանի շրջանում հնձվել է 139.0 հեկտար, կալսվել` 2252.0 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 16.2 ց/հա, Շուշիի շրջանում հնձվել է 168.0 հեկտար, կալսվել` 1217 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 7.2 ց/հա, Քաշաթաղի շրջանում հնձվել է 5093.0 հեկտար, կալսվել` 102009.4 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 20.0 ց/հա
|