ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԼՂՀ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2011թ. ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒԼԻՍԻՆ
ԼՂՀ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2011թ. ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒԼԻՍԻՆ
19.08.2011

Արդյունաբերություն: 2011թ. հունվար-հուլիսին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 26098.7 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2010թ. հունվար-հուլիսի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 102.1 տոկոս:

          Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն` 46.9 տոկոս, մշակող արդյունաբերություն` 31.8 տոկոս,  էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում`  21.3 տոկոս:

        Հաշվետու ժամանակահատվածում սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 4607.2 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 14.8 տոկոսով:

 2011թ. հունվար-հուլիսին փաստացի գործող գներով, պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 26186.3  մլն դրամ, իրացվելիության մակարդակը` 100.3 տոկոս:

      Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է  5297 մարդ,  աշխատանքի արտադրողականությունը` 4927.1 հազ.դրամ:

     Գյուղատնտեսություն: 2011թ. հունվար-հուլիսին հանրապետությունում իրացվել է 1648.8 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 21554.0 տոննա կաթ, 14916.7 հազ. հատ  ձու:

       Շինարարություն: 2011թ. հունվար-հուլիսին հանրապետությունում իրականացվել է 20225.0 մլն դրամի շինարարություն`  2010թ. հունվար-հուլիսի 20186.1  մլն դրամի փոխարեն:

 


  • 2023 (7)
  • 2022 (40)
  • 2021 (76)
  • 2020 (75)
  • 2019 (51)
  • 2018 (49)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)