ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԼՂՀ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2011թ. ՀՈՒՆՎԱՐ-ՕԳՈՍՏՈՍԻՆ
ԼՂՀ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2011թ. ՀՈՒՆՎԱՐ-ՕԳՈՍՏՈՍԻՆ
20.09.2011

Արդյունաբերություն: 2011թ. հունվար-օգոստոսին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 29499.5 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2010թ. հունվար-օգոստոսի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 100.3 տոկոս:
Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն` 46.1 տոկոս, մշակող արդյունաբերություն` 32.8 տոկոս,  էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում`  21.1 տոկոս:

Հաշվետու ժամանակահատվածում սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 5383.2 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 15.8 տոկոսով:
2011թ. հունվար-օգոստոսին փաստացի գործող գներով, պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 29493.3  մլն դրամ, իրացվելիության մակարդակը` 99.9 տոկոս:
Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է  5292 մարդ,  աշխատանքի արտադրողականությունը` 5574.4 հազ.դրամ:
Գյուղատնտեսություն: 2011թ. հունվար-օգոստոսին հանրապետությունում իրացվել է 2029.4 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 23941.4 տոննա կաթ, 16668.8 հազ. հատ  ձու:
Շինարարություն: 2011թ. հունվար-օգոստոսին հանրապետությունում իրականացվել է 25388.9 մլն դրամի շինարարություն`  2010թ. հունվար-հուլիսի 24216.8  մլն դրամի փոխարեն: