ԼՂՀ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2011թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ |
06.10.2011 |
2011թ. սեպտեմբեր ամսում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծնվել է 249 երեխա, մահացել է 93 մարդ: Նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա համեմատ ծնունդների թիվը աճել, մահվան դեպքերի թիվը նվազել է 23 մարդով: 2011թ. սեպտեմբեր ամսում ԼՂՀ-ում բնակչության բնական աճը կազմել է 156 մարդ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցելով 46 մարդով: 2011թ. սեպտեմբեր ամսում հանրապետությունում գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 87, ամուսնալուծությունների թիվը` 14: 2011թ. սեպտեմբեր ամսում ԼՂՀ-ում պաշտոնապես հաշվառված եկողների թվաքանակը (առանց ներքին միգրացիայի) կազմել է 109, իսկ մեկնողների թվաքանակը` 42 մարդ: |