Արցախի կանայք և տղամարդիկ |
11.10.2011 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունը արդեն չորրորդ տարին մշակում և հանրությանն է ներկայացնում ”Արցախի կանայք և տղամարդիկ” վիճակագրական ժողովածուն` տարեցտարի ընդլայնելով ներկայացվող տեղեկությունների ծավալը: Սեռային բաշխմամբ վիճակագրությունը չափազանց կարևոր է պետության քաղաքականության մեջ գենդերային մոտեցումը արմատավորելու և երկրի տնտեսական, սոցիալական և քաղաքական ոլորտներում կանանց և տղամարդկանց իրավիճակն ըստ պատշաճի գնահատելու համար£ Վիճակագրությունը թույլ է տալիս վեր հանել կանանց և տղամարդկանց կարգավիճակի միջև առկա տարբերությունները, բարձրացնել հասարակության իրազեկվածությունը դրանց վերաբերյալ և պարբերաբար կատարել գենդերային ուսումնասիրություններ:
”Արցախի կանայք և տղամարդիկ” ժողովածուի մեջ ամբողջացվել են գենդերային կտրվածքով վարվող վիճակագրությունը ըստ հետևյալ ուղղությունների. բնակչություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն և սոցիալական պաշտպանություն, ընտանիք և տնային տնտեսություն, կրթություն և գիտություն, մշակույթ և սպորտ, զբաղվածություն և գործազրկություն, իրավախախտումներ, իշխանություն և ազդեցություն:
Քաղաքային և գյուղական բնակչության բաշխումը հիմնական տարիքային խմբերով 2010թ Քաղաք Գյուղ
Ծնվածների բաշխումն ըստ սեռի և ծննդի հերթականության, 2008-2010թթ.
Կանանց կյանքի սպասվող տևողությունը վերջին 3տարիներին 5-6տարով ավել է տղամարդկանց նույն ցուցանիշից:
Կյանքի սպասվող տևողությունը ըստ սեռի 2008–2010թթ.
Հանրապետությունում 2010թ բժիշկների 69,1տոկոսը և միջին բուժանձնակազմի 98,0տոկոսը կանայք են:
Տնային տնտեսություններն ըստ գլխավորի սեռի 2005թ. մարդահամարի արդյունքներով, %-ով
Տնտեսության ճյուղերում զբաղվածների սեռային կառուցվածքի դիտարկումը վկայում է, որ 2010թ. կանայք կազմել են զբաղվածների 82.2 տոկոսը առողջապահությունում, 79.0 տոկոսը սոցապահովագրության համակարգում, 77,0 տոկոսը` կրթությունում, 66.6 տոկոսը` մշակույթի և արվեստի, 63.4 տոկոսը` ֆինանսների և վարկի բնագավառում, և միայն 10.7տոկոսը` շինարարության, 21.3 տոկոսը` արդյունաբերության ճյուղերում, 27,1տոկոսը` կառավարման և պաշպանության ոլորտում: Չնայած այն հանգամանքին, որ զբաղվածների 37,6տոկոսը կանայք են և, ինչպես ներկայացվեց, որոշ ոլորտներում նույնիսկ ավելի մեծ կշիռ ունեն, այդուհանդերձ, աշխատանքի վարձատրության բնագավառում կանանց միջին աշխատավարձը շուրջ 1,9անգամ ցածր է տղամարդկանց միջին աշխատավարձից, այդ տարբերությունը հատկապես ցայտուն է առևտրի, արդյունաբերության և շինարարության ճյուղերում: Վերջին 10տարիներին կանայք կազմել են պաշտոնապես գրանցված գործազուրկների 90 տոկոսից ավելին:
ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԱԾ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՍԵՌԻ Առայսօր բիզնեսը ևս կարելի է համարել տղամարդկանց մենաշնորհը, որտեղ կանանց մուտքը նույնքան դժվար է, որքան մեծ քաղաքականություն, 2010թ արդյունքներով գործող իրավաբանական անձանց 21,7տոկոսի տնօրեններն են միայն կանայք: Բայց և այնպես, կանայք որոշակի հաջողությունների հասել են փոքր տնտեսություններում և ընտանեկան բիզնեսի ոլորտում. այսպես, 2010թ արդյունքներով գործող անհատ ձեռնարկատերերի 42,8տոկոսը ԼՂՀ-ում կանայք են: Իհարկե, չի կարելի բացառել նաև, որ շատ դեպքերում նրանց մասնակցությունը ձևական բնույթ է կրում: Ըստ 2005թ մարդահամարի արդյունքների` գիտական աստիճան ունեցողների 34,5 տոկոսը, հետբուհական և բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցողների 55,5 տոկոսը, թերի բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն ունեցողների 58,3 տոկոսը կանայք են: 2010/2011ուսումնական տարում աղջիկները կազմել են ԲՈՒՀ-ում սովորողների 54,0տոկոսը, իգական սեռի ներկայացուցիչները գերակայություն ունեն նաև երաժշտական, արվեստի դպրոցներում(67.8տոկոս), մագիստրատուրայում(73.6տոկոս) և ասպիրանտուրայում(84.5տոկոս) սովորողների թվաքանակում: ԼՂՀ Ազգային ժողովում երկրի բնակչության կեսից ավելին` 52.0տոկոս, կազմող կանայք ունեն ընդամենը 12.1տոկոս տեսակարար կշիռ: ԼՂՀ-ում գործադիր իշխանությունում կանանց ներկայացվածությունը 25, դատական իշխանությունների մարմիններում 20.8տոկոս է: Կանայք գերակշռել են հանրապետության նախագահի(57.7տոկոս), կառավարության աշխատակազմերում(64,3տոկոս): ԼՂՀ մայրաքաղաքը և յոթ շրջանները ղեկավարում են տղամարդիկ: Բոլոր քաղաքապետները և նրանց տեղակալները ևս տղամարդիկ են, կանայք կազմել են քաղաքային ավագանու անդամների շուրջ 22,5տոկոսը: 217 գյուղական համայնքներից 11-ը կամ 5.1տոկոսը ղեկավարում են կանայք: Ներկայացված թվերը վկայում են կանանց հատկապես ՏԻՄ-ում ցածր մասնակցության մասին: Ըստ ԼՂՀ ԱՎԾ կողմից իրականացված հետազոտության արդյունքների իրենց առողջական վիճակը շատ լավ և լավ գնահատել է կանանց 66 տոկոսը, տղամարդկանց 71,2 տոկոսը, վատ և շատ վատ` կանանց 7,8 տոկոսը և տղամարդկանց 6,9 տոկոսը: |