ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԼՂՀ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2011թ. ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ
ԼՂՀ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2011թ. ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ
21.10.2011

Արդյունաբերություն: 2011թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 33466.5 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2010թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 100.9 տոկոս:

Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն` 45.1 տոկոս, մշակող արդյունաբերություն` 34.3 տոկոս,  էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում`  20.6 տոկոս:

Հաշվետու ժամանակահատվածում սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 6318.4 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 23.3 տոկոսով:
2011թ. հունվար-սեպտեմբերին փաստացի գործող գներով, պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 33348.2  մլն դրամ, իրացվելիության մակարդակը` 99.6 տոկոս:
Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է 5348 մարդ,  աշխատանքի արտադրողականությունը` 6257.8 հազ.դրամ:
Գյուղատնտեսություն: 2011թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում իրացվել է 2457.0 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 26449.3 տոննա կաթ, 18094.0 հազ. հատ  ձու:
Շինարարություն: 2011թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում իրականացվել է 30523.0 մլն դրամի շինարարություն`  2010թ. հունվար-սեպտեմբերի 29978.8  մլն դրամի փոխարեն: