01.11.2011 |
2011թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հանրապետությունում աշնանացանի համար վարած հողը կազմել է 29172.9 հա, ինչը առ 01.11.2010թ. նկատմամբ կազմել է` 90.3 տոկոս:
Ըստ շրջանների կատարված աշխատանքների նկարագիրը հետևյալն է.
Ասկերանի շրջանում կատարվել է 6852.6 հա հերկ, Հադրութի շրջանում` 4200.0 հա, Մարտակերտի շրջանում` 5680.3 հա, Մարտունու շրջանում` 7417.0 հա, Շահումյանի շրջանում` 127.0 հա, Շուշիի շրջանում` 90.0 հա և Քաշաթաղի շրջանում` 4806.0 հա:
2012 թ. բերքի տակ կատարված աշնանացանը առ 31.10.2011թ. կազմում է 1815.9 հա:
2011թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, խաղողի հավաքված բերքը հանրապետությունում կազմել է 31981.2 ցենտներ, միջին բերքատվությունը` 33.2 ց/հա: |