07.11.2011 |
Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2011թ. նոյեմբերի 1-ի դրությամբ վարկերը կազմել են 53569.2 մլն դրամ, 2010թ. նոյեմբերի 1-ի համեմատ աճել է 40.3 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 5.4 տոկոսով: Վարկերի 0.5 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 52.8 տոկոսը:
2011թ. նոյեմբերի 1-ի դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 38496.9 մլն դրամ, 2010թ. նոյեմբերի 1-ի համեմատ աճել է 9.6 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 2.3 տոկոսով:
Ավանդների 68.1 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 23.3 տոկոսը` ցպահանջ ավանդները, 8.6 տոկոսը` նպատակային ավանդները: |