2011թ. հունվար-սեպտեմբերին ԼՂՀ համախառն ներքին արդյունքը կազմել է 92.2մլրդ դրամ` 2010թ. հունվար-սեպտեմբերի 81.5մլրդ դրամի դիմաց: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 8.7տոկոս, ինդեքս-դեֆլյատորը` 104տոկոս: 2011թ. հունվար-սեպտեմբերին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 636.0հազ. դրամ, 1720.4ԱՄՆ դոլար կամ 1222.2Եվրո` 2010թ. հունվար-սեպտեմբերի 570.7հազ. դրամի, 1509.9դոլարի, 1146.2 Եվրոյի դիմաց:
Արդյունաբերություն 2011թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 33,5մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել 33,3մլրդ դրամի պատրաստի արտադրանք: 2010թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 100.9տոկոս: Արդյունաբերության երեք հատվածներից երկուսում արձանագրվել են աճի միտումներ. մշակող արդյունաբերությունում 16,3%, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության և բաշխման ոլորտում`0,7%, իսկ հանքագործությունում արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 91,7%: Տարածքային կտրվածքով նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալն ավելացել է Ստեփանակերտ քաղաքում և բոլոր շրջաններում, բացի Մարտակերտի և Մարտունու շրջաններից: Ստեփանակերտ քաղաքում գործող արդյունաբերական կազմակերպությունների կողմից թողարկվել է ընդհանուր արդյունաբերական արտադրանքի 45.5տոկոսը, երկրորդ տեղում Մարտակերտի շրջանն է 44,8տոկոս կշռով, այնուհետև Ասկերանի շրջանը` 4,2տոկոս կշռով:
Գյուղատնտեսություն Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2011թ. հունվար-սեպտեմբերին, փաստացի գներով, կազմել է 29.2մլրդ դրամ, ինչը 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ, համադրելի գներով, աճել է 20.9տոկոսով` պայմանավորված բուսաբուծության համախառն արտադրանքի 29.6տոկոս աճով: 2011թ. հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության համախառն արտադրանքի 31.1տոկոսը կազմել է անասնաբուծության համախառն արտադրանքը և 68.9տոկոսը բուսաբուծության համախառն արտադրանքը, փաստորեն նախորդ տավա նույն ժամանակաշրջանի համեմատ 4.9տոկոսային կետով աճել է բուսաբուծության ճյուղի տեսակարար կշիռը:
2011թ. հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքում գերակշռող բաժինը` 40.9տոկոսը, պատկանում է հացահատիկի և հատիկաընդեղենի և 17.3տոկոսը` կաթի, 9,7տոկոսը` մսի արտադրությանը: 2011թ. հունվար-սեպտեմբերին անասնաբուծության համախառն արտադրանքը կազմել է 9.1մլրդ դրամ, որը, համադրելի գներով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 5.6տոկոսով: 2011թ.հունվար- սեպտեմբերին հանրապետությունում իրացվել է 2.5հազ.տոննա(կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է 26.4հազ.տոննա կաթ, 18.1մլն.հատ ձու և 145.9տոննա բուրդ:
Շինարարություն- 2011թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում իրականացվել է 30.5մլրդ դրամի շինարարություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 1.8տոկոսով: Իրականացված շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են 28.3մլրդ դրամ կամ ընդհանուր շինարարության 92.6տոկոսը: Շինարարության 39,6%-ը կատարվել է պետական բյուջեի, 13,2%-ը կազմակերպությունների, 12,4%-ը օտարերկրյա ներդրողների, 8,9%-ը մարդասիրական միջոցների հաշվին: Հանրապետությունում իրականացված շինարարության 20.7%-ը բնակարանային, 19.3%-ը` տրանսպորտի և կապի, 12.5%-ը` կրթության ոլորտներին է բաժին ընկնում:
Տրանսպորտ 2011թ. հունվար-սեպտեմբերին, ըստ ստացված վիճակագրական հաշվետվությունների տվյալների և չհաշվառվող դաշտի լրահաշվարկի, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 336.2հազ.տոննա, որը 2010թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ աճել է 9.3տոկոսով: Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 15550.2հազ. մարդ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 13810.9հազ. մարդու դիմաց:
Կապ 2011թ. հունվար-սեպտեմբերին բնակչությանը, հիմնարկներին, կազմակերպություններին մատուցված կապի ծառայություններից ստացված եկամուտների ընդհանուր ծավալը, փաստացի գներով, կազմել է 5.3մլրդ.դրամ, որը 2010թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 22.1տոկոսով: Նշված եկամուտներից բնակչությանը մատուցված ծառայությունների բաժինը կազմել 3.8մլրդ.դրամ, որը 2010թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 23.7տոկոսով: Կապի ծառայությունների առյուծի բաժինը` 73.4%-ը, բջջային կապինն է:
Սպառողական շուկա 2011թ. հունվար-սեպտեմբերին ԼՂՀ սպառողական շուկան(ըստ տնտեսավարող սուբյեկտներից ստացված հաշվետվությունների և չհաշվառվող դաշտի լրահաշվարկի) կազմել է 78.4մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատ, համադրելի գներով, աճելով 10.6տոկոսով: 2011թ. հունվար-սեպտեմբերին մանրածախ առևտրի շրջանառությունը, ընթացիկ գներով, կազմել է 64.7մլրդ դրամ, որը 2010թ. նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 9.3տոկոսով: ԼՂՀ շրջաններին բնորոշ են առևտրի շրջանառության տարբեր մակարդակներ: Ստեփանակերտ քաղաքին բաժին է ընկել մանրածախ առևտրաշրջանառության 75.9%-ը: 2011թ. հունվար-սեպտեմբերին մեկ բնակչի հաշվով առևտրի շրջանառությունը կազմել է 446.3հազ. դրամª նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ,համադրելի գներով, աճելով 7.7%-ով:
2011թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում բնակչությանը մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալը փաստացի գներով կազմել է 13.7մլրդ դրամ, որը 2010թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 10.8տոկոսով: 2011թ. հունվար-սեպտեմբերին բնակչությանը մատուցված վճարովի ծառայությունների կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ են կազմել կապի` 28.1%, կոմունալ` 22.5% և մարդատար տրանսպորտի` 11.6%, ծառայությունները:
Գներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 2011թ. սեպտեմբերին 2009թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 101.2տոկոս` նախորդ տարվա 107.0տոկոսի փոխարեն:
2011թ. հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 108.2տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)ª 111.8տոկոս, ոչ պարենային ապրանքներինըª 106.7, ծառայությունների սակագներինըª 102.7տոկոս:
Աշխատանք ԼՂՀ-ում գործազրկության մակարդակը, հաշվարկված որպես զբաղվածության ծառայություններում գրանցված գործազուրկների և տնտեսապես ակտիվ բնակչության հարաբերակցություն, կազմել է 5.4տոկոս: Տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակը հանրապետությունում, ըստ գնահատման, կազմել է 62148մարդ, զբաղվածների թվաքանակը` ըստ վիճակագրական տեղեկություններ տրամադրողներից ստացված տվյալների և գնահատման` 58808 մարդ, որից 80.0տոկոսը կամ 47023մարդ վարձու աշխատողներ են(ներառյալ ա/ձեռնարկատերերը), իսկ 20.0տոկոսը կամ 11785մարդ հանդիսանում են ինքնազբաղվածներ, մասնավորապես գյուղատնտեսությունում:
Վարձու աշխատողների(ներառյալ անհատ ձեռնարկատերերի) 20.2%-ը բաժին է ընկել կառավարում և պաշտպանություն, 18.4%-ը կրթության և 11.4%-ը արդյունաբերության ճյուղերին:
2011թ. հունվար-սեպտեմբերին, համաձայն վիճակագրական տեղեկություններ տրամադրողների տվյալների և առանձին ոլորտների համար կատարված լրահաշվարկի, տնտեսությունում զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 97.5հազ.դրամ և նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատությամբ աճել է 5.7տոկոսով: Ճյուղային կտրվածքով անվանական միջին աշխատավարձը զգալիորեն բարձր է եղել, հատկապես, վարկավորման և կառավարման համակարգերում, որոնք միջին հանրապետական աշխատավարձի համեմատ կազմել են համապատասխանաբարª 214.2 և 154.8տոկոս, ցածր` գիտություն և գիտական սպասարկում, ֆիզկուլտուրա և սպորտ, անտառտնտեսություն ճյուղերում:
2011թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի վարկերը կազմել են 50.8մլրդ դրամ և 2010թ. հոկտեմբերի 1-ի համեմատ աճել են 13.0մլրդ դրամով կամ 34.6տոկոսով: Առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերի 13,4%-ը տեղաբաշխվել է շինարարության,11,8%-ը առևտրի, 9,9%-ը արդյունաբերության ճյուղերում: Տնային տնտեսություններին տրամադրած վարկերի 78.3%-ը ունեն սպառողական բնույթ, մնացածը ձեռներեցության զարգացման: 2011թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ներգրավված ավադները կազմել են 37.6մլրդ դրամ և 2010թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ աճել են 1.4տոկոսով: Հանրապետությունում ոչ բանկային կազմակերպություն-ների կողմից իրականացված փոխառությունները 2011թ հունվար-սեպտեմբերին կազմել է 4.5մլրդ դրամ, 2010թ 2.2մլրդ դրամի փոխարեն:
ԼՂՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2011թ. հունվար-սեպտեմբերին, փաստացի գներով, կազմել է 104.2մլրդ դրամ կամ 281.6մլն դոլար, այդ թվումª ապրանքների արտահանումըª 23.1մլրդ դրամ(62.4մլն. դոլար), իսկ ներմուծումըª 81.1մլրդ դրամ(219.2մլն.դոլար): Առևտրային հաշվեկիռը բացասական է 58.0մլրդ դրամով(156.8մլն. դոլարով): 2011թ. հունվար-սեպտեմբերին 2010թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալը աճել է 19,8տոկոսով, ընդ որում` արտահանումը աճել է 19,1տոկոսով, իսկ ներմուծումը` 20.0տոկոսով: Արտահանման ծավալի 66,1%-ը կազմել են հանքահումքային մթերքները, 7,3%-ը`պատրաստի սննդի արտադրանքը: Ներմուծման մեջ ևս մեծ տեսակարար կշիռ ունեն հանքահումքային մթերքները` 21,0% և պատրաստի սննդի արտադրանքը` 15,6%, 10,2%-ը կազմել են տրանսպորտային միջոցները: |