21.11.2011 |
Արդյունաբերություն: 2011թ. հունվար-հոկտեմբերին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 36919.5 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2010թ. հունվար-հոկտեմբերի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 100.6 տոկոս: Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն` 44.3 տոկոս, մշակող արդյունաբերություն` 34.9 տոկոս, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում` 20.8 տոկոս:
Հաշվետու ժամանակահատվածում սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 7122.6 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 7.4 տոկոսով:
2011թ. հունվար-հոկտեմբերին փաստացի գործող գներով, պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 36688.7 մլն դրամ, իրացվելիության մակարդակը` 99.4 տոկոս:
Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է 5376 մարդ, աշխատանքի արտադրողականությունը` 6867.5 հազ.դրամ:
Գյուղատնտեսություն: 2011թ. հունվար-հոկտեմբերին հանրապետությունում իրացվել է 2838.1 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 29463.0 տոննա կաթ, 18622.4 հազ. հատ ձու:
Շինարարություն: 2011թ. հունվար-հոկտեմբերին հանրապետությունում իրականացվել է 34196.5 մլն դրամի շինարարություն` 2010թ. հունվար-հոկտեմբերի 33231.1 մլն դրամի փոխարեն: |