28.11.2011 |
2011թ. նոյեմբերի 28-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հանրապետությունում աշնանացանի համար կատարվել է 35999.0 հա հերկ, որից ցանվել է հատիկ` 14942.7 հա (41.5 տոկոսը), ինչը առ 29.11.2010թ նկատմամբ կազմել է համապատասխանաբար` 84.2 և 41.5 տոկոս:
Ըստ շրջանների կատարված աշնանացանի աշխատանքների նկարագիրը հետևյալն է.
Ասկերանի շրջանում կատարվել է 8630.0 հա հերկ և 4541.7 հա ցանք, Հադրութի շրջանում 4550.0 հա հերկ և 950.0 հա ցանք, Մարտակերտի շրջանում` 6084.3 հա հերկ և 2062.0 հա ցանք, Մարտունու շրջանում ` 8891.0 հա հերկ և 4638.0 հա ցանք, Շահումյանի շրջանում` 130.0 հա հերկ և 72.0 հա ցանք, Շուշիի շրջանում` 90.0 հա հերկ և 70.0 հա ցանք, Քաշաթաղի շրջանում` 7623.7 հա հերկ և 2609.0 հա ցանք: |