Առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերի և ավանդների մասին |
05.12.2011 |
Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2011թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ վարկերը կազմել են 56575.1 մլն դրամ, 2010թ. դեկտեմբերի 1-ի համեմատ աճել է 41.7 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 5.6 տոկոսով: Վարկերի 0.5 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 54.3 տոկոսը: 2011թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 40599.4 մլն դրամ, 2010թ. դեկտեմբերի 1-ի համեմատ աճել է 10.5 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 5.5 տոկոսով: Ավանդների 64.6 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 27.2 տոկոսը` ցպահանջ ավանդները, 8.2 տոկոսը` նպատակային ավանդները: |