ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԼՂՀ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2011թ. ՀՈՒՆՎԱՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ
ԼՂՀ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2011թ. ՀՈՒՆՎԱՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ
22.12.2011

Արդյունաբերություն: 2011թ. հունվար-նոյեմբերին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 40666.8 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2010թ. հունվար-նոյեմբերի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 100.3 տոկոս:

Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն` 42.7 տոկոս, մշակող արդյունաբերություն` 35.6 տոկոս,  էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում`  21.7 տոկոս:
Հաշվետու ժամանակահատվածում սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 8261.8 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 9.4 տոկոսով:
2011թ. հունվար-նոյեմբերին փաստացի գործող գներով, պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 40269.6  մլն դրամ, իրացվելիության մակարդակը` 99.0 տոկոս:
Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է 5434 մարդ,  աշխատանքի արտադրողականությունը` 7483.8 հազ.դրամ:
Գյուղատնտեսություն: 2011թ. հունվար-նոյեմբերին հանրապետությունում իրացվել է 3290.1 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 31612.0 տոննա կաթ, 19632.3 հազ. հատ  ձու:
Շինարարություն: 2011թ. հունվար-նոյեմբերին հանրապետությունում իրականացվել է 36708.8 մլն դրամի շինարարություն`  2010թ. հունվար-հոկտեմբերի  36622.5 մլն դրամի փոխարեն:

 


  • 2023 (7)
  • 2022 (40)
  • 2021 (76)
  • 2020 (75)
  • 2019 (51)
  • 2018 (49)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)