ԼՂՀ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2012թ. ՀՈՒՆՎԱՐԻՆ |
21.02.2012 |
Արդյունաբերություն: 2012թ. հունվարին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 2902.7 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2011թ. հունվարի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 96.8 տոկոս: Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն` 25.5 տոկոս, մշակող արդյունաբերություն` 34.9 տոկոս, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում` 39.6 տոկոս: Հաշվետու ժամանակահատվածում սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 756.6 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 49.6 տոկոսով: 2012թ. հունվարին փաստացի գործող գներով, պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 2790.9 մլն դրամ, իրացվելիության մակարդակը` 96.1 տոկոս: Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է 5474 մարդ, աշխատանքի արտադրողականությունը` 530.3 հազ.դրամ: Գյուղատնտեսություն: 2012թ. հունվարին հանրապետությունում իրացվել է 208.8 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 2020.5 տոննա կաթ, 1685.9 հազ. հատ ձու: Շինարարություն: 2012թ. հունվարին հանրապետությունում իրականացվել է 341.5 մլն դրամի շինարարություն` 2011թ. համապատասխան ժամանակահատվածի 483.6 մլն դրամի փոխարեն:
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ |