20.03.2012 |
Արդյունաբերություն: 2012թ. հունվար-փետրվարին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 6015.7 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2011թ. հունվար-փետրվարի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 100.1 տոկոս:
Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն` 25.2 տոկոս, մշակող արդյունաբերություն` 35.3 տոկոս, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում` 39.5 տոկոս:
Հաշվետու ժամանակահատվածում սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 1492.3 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 32.9 տոկոսով:
2012թ. հունվար-փետրվարին փաստացի գործող գներով, պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 5850.5 մլն դրամ, իրացվելիության մակարդակը` 97.3 տոկոս:
Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է 5562 մարդ, աշխատանքի արտադրողականությունը` 1081.6 հազ.դրամ:
Գյուղատնտեսություն: 2012թ. հունվար-փետրվարին հանրապետությունում իրացվել է 395.7 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 4510.5 տոննա կաթ, 3381.6 հազ. հատ ձու:
Շինարարություն: 2012թ. հունվար-փետրվարին հանրապետությունում իրականացվել է 3026.8 մլն դրամի շինարարություն` 2011թ. հունվար-փետրվարի 2928.2 մլն դրամի փոխարեն:
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
|