ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ Առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերի և ավանդների մասին
Առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերի և ավանդների մասին
05.04.2012

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2012թ. ապրիլի 1-ի դրությամբ վարկերը կազմել են 60480.8 մլն դրամ, 2011թ. ապրիլի 1-ի համեմատ աճել է 35.6 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել է 1.3 տոկոսով: Վարկերի 0.2 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 54.3 տոկոսը:

2012թ. ապրիլի 1-ի դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 42726.0 մլն դրամ, 2011թ. ապրիլի 1-ի համեմատ աճել է 12.5 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել է  2.6 տոկոսով:

Ավանդների 74.3 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 17.5 տոկոսը` ցպահանջ ավանդները, 8.2 տոկոսը` նպատակային ավանդները: