ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԼՂՀ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2012թ. ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏԻՆ
ԼՂՀ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2012թ. ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏԻՆ
20.04.2012

Արդյունաբերություն: 2012թ. հունվար-մարտին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 9595.5 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2011թ. հունվար-մարտի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 97.6 տոկոս:
Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն` 26.6 տոկոս, մշակող արդյունաբերություն` 37.1 տոկոս,  էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում`  36.3 տոկոս:
Հաշվետու ժամանակահատվածում սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 2228.8 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 3.4 տոկոսով:
2012թ. հունվար-մարտին փաստացի գործող գներով, պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 9480.5  մլն դրամ, իրացվելիության մակարդակը` 98.8 տոկոս:
Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է  5596 մարդ, աշխատանքի արտադրողականությունը` 1714.7 հազ.դրամ:
Գյուղատնտեսություն: 2012թ. հունվար-մարտին հանրապետությունում իրացվել է 652.6 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 8124.9 տոննա կաթ, 5797.1 հազ. հատ  ձու:
Շինարարություն: 2012թ. հունվար-մարտին հանրապետությունում իրականացվել է 6532.8 մլն դրամի շինարարություն`  2011թ. հունվար-մարտի 6008.8 մլն դրամի փոխարեն:

 


  • 2023 (7)
  • 2022 (40)
  • 2021 (76)
  • 2020 (75)
  • 2019 (51)
  • 2018 (49)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)