15.05.2012 |
Հանրապետությունում 2012թ. մայիսի 14-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, կատարվել է 9631.6 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 5295.2 հա-ի փոխարեն:
Ըստ շրջանների կատարված գարնանացանը թվերով հետևյալն է` Ասկերանի շրջանում` 3620.3 հա, Հադրութի շրջանում` 1116.0 հա, Մարտակերտի շրջանում` 1390.9 հա, Մարտունու շրջանում` 1572.6 հա, Շահումյանի շրջանում` 42.6 հա, Շուշիի շրջանում` 80.7 հա և Քաշաթաղի շրջանում` 1808.5 հա:
Կատարված գարնանացանի 6269.0 հա-ը կազմել են հացահատիկային(ներառյալ եգիպտացորեն) մշակաբույսերի, 578.0 հա-ը` հնդկացորենի, 163.0 հա-ը` հատիկաընդեղենային մշակաբույսերի, 739.9 հա-ը` կարտոֆիլի, 440.4 հա-ը` բանջարեղենի, 186.0 հա-ը բոստան-պարենայինի, 859.0 հա-ը տեխնիկական և 396.3 հա-ը կերային մշակաբույսերի ցանքատարածությունները: |