Արդյունաբերությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 2011 թ |
15.05.2012 |
"Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդյունաբերությունը" վիճակագրական ժողովածուն կազմվել է հավաքագրված վիճակագրական հաշվետվությունների և իրականացված դիտարկումների տվյալների հիման վրա: Այն բովանդակում է տեղեկություններ 2011թ,ԼՂՀ արդյունաբերության մասին,ցուցանիշների դինամիկան դիտարկելու նպատակով տվյալները ներկայացված են վերջին հինգ տարվա կտրվածքով: 2011թ, հանրապետությունում,փաստացի գներով,թողարկվել է 45,8մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք:2010թ, նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 100.8 տոկոս: Արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալի վրա մեծ ազդեցություն է ունեցել մշակող արդյունաբերությունը, որի ծավալի աճը 21.5 տոկոսով ապահովել է ամբողջ արդյունաբերական արտադրանքի ծավալի աճի 6.8 տոկոսային կետը;Այդպիսի ազդեցությունը պայմանավորված է նաև ընդհանուր արտադրության ծավալի մեջ մեծ տեսակարար կշռով, որը կազմել է2011թ, 37.8 տոկոս ( 2010թ,33.1 տոկոս);2011թ,նախորդ տարվա համեմատ արտադրության ծավալների աճ է նկատվել նաև էլեկտրաէներգիայի,գազի,ջրի արտադրության և բաշխման ոլորտում`5.6 տոկոսով,հանքագործական արտադրությունում արձանագրվել է նվազում 14.9 տոկոսով: Տարածքային կտրվածքով նախորդ տարվա նկատմամբ արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալն ավելացել է Ստեփանակերտ քաղաքում և բոլոր շրջաններում, բացի Մարտակերտի շրջանից, որտեղ գրանցվել է արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալների նվազում 13,2 տոկոսով: 2011թ,արդյունաբերական արտադրության ծավալների դինամիկայի եռամսյակային դիտարկումը բացահայտում է վերջինիս տատանման կախվածությունը հանքագործական արդյունաբերության արտադրանքի ծավալների դինամիկայից, բացառությամբ չորրորդ եռամսյակի:Իսկ էլեկտրաէներգիայի,գազի,ջրի արտադրության և բաշխման ծավալների դինամիկան ցույց է տալիս,որ ինչպես 2010թ,,այնպես էլ 2011թ, առաջին և չորրորդ եռամսյակներում ծավալներն ավելի մեծ են,քան երկրորդ և երրորդ եռամսյակներում,ինչը պայմանավորված է սեզոնայնությամբ: 2011թ,արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալի 24.2 տոկոսը կազմել է սննդամթերքի,ներառյալ խմիչքների,արտադրությունը,որի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 27.3 տոկոսով`կազմելով 11087.1 մլն դրամ: 2011թ,օգտագործված էլեկտրաէներգիայի 46.3 տոկոսը արտադրվել է հանրապետությունում,59.8 տոկոսը ներմուծվել է ՀՀ-ից,արտահանվել է արտադրված էլեկտրաէներգիայի 6.1 տոկոսը:Օգտագործված էլեկտրաէներգիայից 87.0մլն կՎտ/ժ կամ 33.5 տոկոսը սպառվել է բնակչության կողմից:Հատկանշական է,որ կազմակերպությունների կողմից սպառված էլեկտրաէներգիան աճել է 15.2 տոկոսով: 2011թ,արդյունաբերությունում զբաղվածների միջին տարեկան ցուցակային թվաքանակը 5462 մարդ,նախորդ տարվա համեմատ կազմել է 102.0 տոկոս,ընդ որում` հանքագործական արդյունաբերությունում գրանցվել է աճ`2.4 տոկոս, եկտրաէներգիայի,գազի,ջրի արտադրության և բաշխման ոլորտում`6.5 տոկոս իսկ մշակող արդյունաբերությունում գրանցվել է համանուն ցուցանիշի նվազում 1,2 տոկոս,: |